22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Երկրաշարժ Հայաստանում

Դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 11:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: […]

Արցախում բջջային կապը խափանված է. Ադրբեջանը խլացրել է հաճախականությունները

Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ, հաղորդում են Արցախի տաածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նշվում է, թե քայլեր են ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ «Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից», – նշել են նախարարությունից։

Պետք է մեր բանակը ոտքի կանգնի, ավելի մարտունակ դառնանք և կարողանանք ՀՀ պետական սահմանը պահել. Սասուն Միքայելյանը՝ երկրապահներին (Տեսանյութ)

ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել է Հայաստանի սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: Դեռևս մեկ ամիս առաջ երկրապահներին ՀՀ սահմաններ ճանապարհելիս Սասուն Միքայելյանը հայտարարել էր.   «Դուք գնում եք լուրջ հանձնարարություն կատարելու: Պարզ ասում եմ՝ ազատ տեքստով, ինչ կլինի էնտեղ, չգիտեմ, ոնց կլինի, խփում եք, խփելու եք: Աստված բոլորիդ պահապան և մեր ժողովրդին պահապան: […]

«ԵՊՀ-ն ՔՊ գրասենյակ չի». ուսանողները բողոքի ակցիա են անում

Երևանի պետական համալսարանում ռեկտոր են ընտրում։ Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ շենքում։ «Մենք կոնկրետ անձի հետ խնդիր չունենք, մենք համակարգի դեմ ենք պայքարում։ Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցվի իրենց ու ամեն ինչ արեցին, որ այսօր ունենք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու. այս ընտրությունները մենք օրինական ու լեգիտիմ […]

Կարծում եմ ու նաև վստահ եմ՝ ունակ ենք պայքարելու. Հենրիխ Մխիթարյան

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ «Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու և նույնպես […]

ԱՄՆ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումները. ԱՄՆ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում օրերս կայացած հանդիպումը, Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում օրերս կայացած  հանդիպումները: Մենք վճռական աջակցում ենք հետագա անմիջական շփումներին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում […]

«Ամենասարսափելին Նիկոլի թրի տակ մտած, շատ փող աշխատելու մոլուցքով՝ Հայրենիքն ու պետությունը գիտակցաբար ջարդուփշուր անող ուսյալ սրիկաներն են». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե ցանկանում ես քաղաքականությունից դուրս շպրտել քեզ դավաճանած կապիտուլյանտին և քեզ խաբած պոպուլիստին, ուրեմն իմացիր, որ քեզ վրա է հենված Հայաստանի ապագան։ Եթե հասկացել ես և համոզվել ես, որ քեզ դավաճանել ու խաբել են, բայց շարունակում ես հանդուրժել կամ համակերպվել, ուրեմն իմացիր, որ անտարբերությունն ավելի մեծ չարիք է […]

Քաղաքային հեղափոխություն… ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլը Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ

Ի՞նչ է կատարվում Երևանում, ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլը Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ։ Գաղտնիքն այլ տեղ է. վերջին ՏԻՄ ընտրություններն ազդարարում են «քաղաքային հեղափոխության» պրոցեսի մասին. նիկոլականությունը պարտվել է երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Աբովյան, Մասիս, Ապարան, Վեդի, Եղեգնաձոր։ Իշխանության մերժման և նոր իշխանության պահանջը քաղաքային մշակույթ է։ Այն ծնվում է քաղաքային միջավայրում, […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 14 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք

Դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 350 դեպք, որոնցից 327 539-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6437 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 7069 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 510 առողջացած, 11 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7885 […]

«Լուսավոր Հայաստան»-ը չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնում է, որ խորհուրդը որոշել է չմիանալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ