04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք. կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը բավական լավ է:

«Երեկ գրանցվել է 129 նոր դեպք, մահվան 15 դեպք է արձանագրվել», – նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ եթե նախատոնական ու տոնական օրերին էլ փորձեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակը կկարողանան կայուն վիճակում պահպանել:

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ:

«Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի», – նշեց նա:

Ավանեսյանի խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է խթանիչ դեղաչափը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էին այն ժամանակ, երբ օրական թվերը հասնում էր 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում:

«Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք», – ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ստացել է 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ