07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա միջինը 4.7 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից կավելանա 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 29-ի նիստում ընդունել է համապատասխան որոշումը: Սակագների փոփոխության առաջարկն արել էր ՀԾԿՀ-ն: Այսպիսով սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները կման անփոփոխ, իսկ ամսական մինչև […]

Արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ԱԱԾ-ն բանակցում է նրան վերադարձնելու համար

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։   «Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ […]

«Խոսում եմ մի վիրուսի մասին, որը շատ վաղուց հայտնի է մարդկությանը։ Դրա կործանարար ուժը կասկածից վեր է». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․  «Համաճարակային այս տարին լի էր վիրուսի մասին խոսակցություններով։ Ոմանք պնդում են, թե դրա հետևանքները չեն սպառնում մարդկությանը, ոմանք էլ շարունակում են պնդել՝ մարդկության ոչնչացումը կապել վիրուսների հետ։ Այս քննարկումներն իհարկե օրացույցային տարով չեն ավարտվելու, բայց հիմա ամենևին կորոնավիրուսի մասին չեմ գրում։  

ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը. ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է արտաքին քաղաքական տարին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2021 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարումը: «Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծումը, ինչիսին է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և հետագա սահմանագծման նպատակով երկկողմ Հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև տնտեսական […]

Գրպանային դիվանագիտություն և մշակութային կապիտուլյացիա. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Իր բնավորության համաձայն՝ սովորաբար իրականությունը ոչ բարդացնող և ոչ էլ մեղմող Ռ. Քոչարյանը ասուլիսում, այնուհանդերձ, մի փոքր խնայող գտնվեց։ Խոսելով Արցախի շուրջ զարգացումների մասին՝ նա տվեց ձևակերպում, թե «այս իշխանությունը որոշ ժամանակ հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլևս ինձ հետ կապ չունի, և գցելու է […]

Մեր միակ մտածումը պետք է լինի ոչ թե զիջումը, այլ պատերազմին պատրաստ լինելը. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեզ անընդհատ պարտադրում են մտածել Ադրբեջանին զիջումների մասին, մոռանալով մի պարզ ճշմարտություն․ Բաքվի բռնապետը, փաստացիորեն, ցանկանում է, որպեսզի զիջվի ամբողջ Արցախը և Հայաստանի նվազագույնը մի հատվածը, իսկ այն, ինչ կմա,, առնվազն լինի Ադրբեջանից և Թուրքիայից վասալական կախվածության մեջ։ Այլ խոսքերով, զիջումն, ըստ ադրբեջանաթուրքական «պատկերացումների«՝ պետք է լինի հազարամյակների […]

«Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան, կամ ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է:   Սեպտեմբերին գրել էինք, որ Կ. Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում (ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020 թ. մարտին) ճանապարհների վերանորոգման […]

Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամամով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Ինչ վերաբերում է ծառայության համար սահմանված հավելավճարներին, ապա դրանք, ըստ գործող կարգի, կվճարվեն մինչև հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը»,-ասված է պատասխանում:

Հայաստանում մեկ օրում մահացել է 6 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք

Դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 737 դեպք, որոնցից 331 152-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4123 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 6788 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 125 առողջացած, 5 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7970 մահվան դեպք է արձանագրվել: Մեկ օրում Հայաստանում մահացել է […]

«Հայաստան» համահայկական հիմնադրամը չի դադարեցնում իր գործունեությունն Արցախում. Պարզաբանում

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։   «Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է։   Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ