Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է և մեր ուժը միայն մեր միասնության մեջ. Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է և մեր ուժը միայն մեր միասնության մեջ:
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ յուրաքանչյուր ժողովրդի ուժը և հաջողությունը նրա միասնության մեջ է: Հազարամյակների ընթացքում մեր, ինչպես նաև այլ ազգերի ու ժողովուրդների պատմության մեջ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ապացուցել են նաև ճիշտ հակառակը. ցավոք, «բաժանիր և տիրիր» սկզբունքը և քաղաքականությունը կործանել է շատ-շատերին:
Դիմում եմ այն բոլոր բանական հայորդիներին, ովքեր մի պարզ պատճառով անտարբեր չեն կարող մնալ ներկայիս հայտնի թուրքամետ պաշտոնյայի հակապետական ու անօրինական գործունեությանը՝ նրանք ծնվել, մեծացել ու ապրում են իրենց իսկ պապերի կառուցած երկրում, որտեղ ՊԵՏՔ է ապրեն իրենց թոռներն ու ծոռները։
Մեր պետության համար այս քաոսային օրերին ոչ ոք չպետք է մոռանա, որ միայն միասնության և համախմբվածության շնորհիվ է մեր Ազգը և ժողովուրդը միշտ եղել մեծ ուժ, որ միայն միասին կարող ենք ազատվել նախ ներքին, ապա արտաքին թշնամուց և փորձել կառուցել հզոր ու բարեկեցիկ Հայրենիք հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի և հանուն մեր ապագա սերունդների:
Միասին մենք ուժեղ ենք: Հիշեք, ամեն չպատժված մեղք՝ ծնում է ավելի մեծ մեղք գործելու ցանկություն։
Հ.Գ. Նիկոլը դժբախտ ու դժգույն մարդ է, բա մեզ պե՞տք է Նիկոլի նման թրքասեր ղեկավար»: