05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Հայաստանի բրենդը ժողովրդավարությունը չէ, այլ սուտը, պարտությունն ու կեղծիքը, նվաստացումն ու ստորացումը․ Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովում հերթական հարց ու պատասխանը, որից հետո էլ ավելի ես համոզվում, որ նա, ով այսօր զբաղեցնում է պետության թիվ մեկ պաշտոնը՝ վարչապետի պաշտոնը, ոչ միայն չպետք է այնտեղ հայտնվեր, այլ ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում: Տիեզերական, քաղաքագիտական բոլոր օրենքներին դեմ էր, որ 44-օրյա արյունալի պատերազմից հետո նա շարունակեր պաշտոնավարել: Բոլոր օրենքներին դեմ […]

Հայաստանում կստեղծվի 25 նոր աշխատատեղ` մինչև 140 հազար դրամ միջին աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից: Ընկերության կողմից ներմուծվող խտացրած կաթից նախատեսվում է պատրաստել կաթ՝ եվրոպական պանրի, սպիտակուցների և անյուղ փոշու արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 18 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ […]

Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Փետրվարի 13-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կմասնակցի Երեկոյան ժամերգության, որի ավարտից հետո տեղի կունենա Տեառնընդառաջի նախատոնակը։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական […]

«Կարելի է վերցնել «to go», այսինքն՝ տանելու բաժակով սուրճ, և փողոցում խմել». Վահան Քերոբյանը՝ ծխախոտի սահմանափակումների մասին

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության կանոնակարգը հաստատելու մասին այսօր ընդունված որոշմանը՝ ասաց, որ այս ճանապարհով արդեն շատ երկրներ են անցել, և արդյունքներն ըստ էության դրական են. «Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի սահմանափակումների ներդրման հաջորդ 1-2 ամիսը հանրային սննդի օբյեկտների շրջանառությունն ընկնում է, բայց շատ արագ […]

Զորքերը հայելային ձևով հետ չքաշելու դեպքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կարող է սրել իրավիճակը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե, «ի տարբերություն Ադրբեջանի», որը սահմանազատման ու սահմանագծման հարցում «նախապայմաններ առաջ չի քաշում», Հայաստանը հնչեցնում է նախապայմաններ։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը պարզապես պահանջում է կյանքի կոչել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում […]

Ռուբեն Հայրապետյանն այսօր ապացուցեց երեք բան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռուբեն Հայրապետյանն այսօր ապացուցեց երեք բան.   1. Ճշմարտությունը վերջիվերջո հաղթում է։ 2. Թալանչին ոչ թե մենք ենք, այլ սրանք։ 3. Հայկական ֆուտբոլի համար իր կատարած գործն ու նվիրումը անգերազանցելի են առ այսօր։ Հպարտ եմ, որ ընկերներ ենք, Ռուբեն ջան»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ