06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոտ ապագայում ՀՀ-ի և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում․ ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում․ Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»

«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը։

Վերջին օրերին կտրուկ լարվել է իրավիճակը Արցախում. Գրեթե ամեն օր հակառակորդը կրակում է՝ կիրառելով նաեւ ականանետեր ու կիրառում հոգեբանական ճնշում՝ բարձրախոսով պահանջելով լքել իրենց բնակավայրերը։ Ավելին՝ նախօրեին երեկ ուշ երեկոյից Թաղավարդի ուղղությամբ թշնամու կողմից հրահրված ռազմական սադրանքի ժամանակ թիրախավորվել է նաև տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը։

«Թիրախավորելով տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների
Հենակետը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հեռացնել ռուսական զորամիավորումն այնտեղից, որպես նպատակ հետապնդելով Արցախի վերջնական հայաթափումը»,- ասել է գեներալ-գնդապետը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ և Արցախի սահմաններին սպասվելիք առաջիկա ռազմական գործողություններին պաշտոնապես կմիանա նաև թուրքական կողմը՝ իր կանոնավոր բանակով, Մովսես Հակոբյանն ասում է՝ կանխագուշակում չի անի։

Հարցին՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակում ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու բանակն ի զորու կլինեն համարժեք պատասխան տալ թշնամու ռազմական սադրանքներին, հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է ՊՆ ԳՇ-ն և ռազմական վերնախավը, գեներալ գնդապետը նշել է, որ բանակում տիրող իրավիճակին չի տիրապետում, որովհետև բանակում չի ծառայում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ