07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

««Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է «Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» հռչակած և Հայաստանը «Ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանություններին նույնիսկ իրենց գեոպոլիտիկ հովանավորները չեն կարողանում բնութագրել ավելին՝ քան «հիբրիդային ռեժիմ»-ն է։ Բրիտանական economist intelligence unit-ը հրապարակել է 2021թ-ի ժողովրդավարության ինդեքսը, որտեղ««Հայաստանի «ժողովրդավարությունը» սրիկաների վերջին հանգրվանն է». Արմեն Աշոտյան «Հայաստանը» պահպանել է […]

Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը. «GALLUP International»

Երևանցիների 54.6 տոկոսը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանում իրականացված հետազոտության արդյունքները։     «Հավանություն տալի՞ս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը» հարցին երևանցիների պատասխանն ունեցել է հետևյալ տեսքը.     Միանշանակ հավանություն է տալիս – 6.9 տոկոս   ավելի շուտ հավանություն է տալիս – 15.6 […]

Իշխանությունը տարբեր միջոցներով ահաբեկում է գերիների ընտանիքներին, որ ձայն չհանեն․ Տիգրան Աբրահամյան

Առհասարակ ի՞նչ է արվում գերիների հետ վերադարձի համար, մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ կերպով օգտագործել այն բոլոր ռեսուրսները, որոնք կան: Ի՞նչ վիճակում են գերիների ընտանիքները: Սպաները, ովքեր պատերազմից հետո տարբեր քրեական գործերով քրեակատարողական հիմնարկներում են, ի՞նչ խնդիրեներ ունեն, ճի՞շտ հունով են ընթանում բոլոր այդ գործերը: Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք «Պատիվ ունեմ» […]

Քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու. Հայտարարություն

Հայտնի է, որ իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։ Հարկ է նշել, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է։ Նշվածն, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։ Դրա անհնարինության ապացույցն է նաեւ իշխանության եւ նրա ուղղակի […]

Հայաստանն էրմենիստան չի դառնալու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կարսեցի քաջ Թաթուլի ու թուրք Տուղրիլ Բեկի պատմությունը: 1054թ. տեղի ունեցավ քոչվոր սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը Հայաստան,որը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը:   Թշնամուն համառորեն դիմադրություն ցույց տվեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՏՅԱՔ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Խորհրդային ժամանակահատվածում համայնքը միավորված էր Հադրութի խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Տյաքում է գտնվում Մ․ Մեսրոպ եկեղեցին։ Գյուղից […]

44-օրյա պատերազմի զոհերի թիվն ըստ Արսեն Թորոսյանի

Արսեն Թորոսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են […]

«Ադրբեջանական հարձակումները համակարգված բնույթ են կրում, որը կարող է չեզոքացվել կամ նվազագույնին հասցվել ՌԴ միջամտության դեպքում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։ Նկատենք, որ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիվ գործողություններ […]

Ափսոսում ենք՝ քաղաքական ուղեծրին է զոհաբերվել մասնագիտությունը. սա իրավական պետության քայքայման վառ օրինակ է. Թաթոյանի պատասխանը ԲԴԽ-ին

Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխանի տա, եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ կամ Պաշտպանը միջամտում է դատական իշխանության գործունեությանը, ասված է ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: «Բարձրագույն դատական խորհրդին՝ որպես սահմանադրական մարմին, հարիր չէ խոսելը առանց փաստերի ու առանց բովանդակային պարզաբանման: Միայն այդ դեպքում կհիմնավորվի, որ […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 38 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք

Փետրվարի 11-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք: Կատարվել է 6743 թեստավորում, առողջացել՝ 3658 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ