Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսական բանակը գերճշգրիտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքբերած թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի (Bayraktar) ռազմաբազային, ինչի հետևանքով հիշյալ ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի, հայտնում է ռուսական Интерфакс գործակալությունը, ինչպես նաև մի շարք թելեգրամյան ալիքներ։ Իսկ թուրքական լրատվամիջոցներն այդ տեղեկությունները չեն հաստատում: Թելեգրամում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է ռուսական ՀՕՊ-ը ենթադրաբար ոչնչացնում Ուկրաինայի բանակին պատկանող […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ փողոցն իշխանության է բերում պոպուլիստներին, նրանց «ղեկավարած» պետությունները խայտառակորեն տարածքներ են զիջում. Ուկրաինա, Վրաստան, Հայաստան։ Պատերազմներ բերած ու տարածքներ կորցրած հակահերոսներն են Սահակաշվիլին, Փաշինյանը, Պորոշենկոն եւ Զելենսկին։ Սա էր հեղափոխությունների «խերը»։ Վայ այն պետություններին ու ժողովուրդներին, որտեղ հեղափոխական պոպուլիստները գալիս են իշխանության»։
Բելառուսն առաջիկայում որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարցով: Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մեր օրակարգում այդ հարցը կա, և առաջիկայում մենք կանենք այնպես, ինչպես պետք կլինի և մեզ, և Ռուսաստանին»,- ասել է Լուկաշենկոն:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Ձախից Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցու 2017 թվականի սեպտեմբերի 23-ին իմ արած նկարն է։ Հիշում եմ, որ երկար պնդեցի այդտեղ այցելելու համար։ Չեմուչում անելուց հետո մեզ տարան, անվտանգության սուպերլարված ծառայությամբ։ Եկեղեցին փակ էր, իր նպատակին չէր ծառայում, ադրբեջանցի ուղեկցողներն ասացին, որ ներսում իբր […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տվել տարածաշրջանային խնդիրների հարցով Պուտինի հետ հիմնած սերտ երկխոսությանը՝ ավելացնելով, որ տեսել են դրա դրական արդյունքներն, և ինքը վճռական է այդ մոտեցումը շարունակելու հարցում: Այս մասին տեղեկացնում […]
Ռուսական զինված ուժերը ճնշել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և շարքից դուրս են հանել ուկրաինական ավիաբազաների ենթակառուցվածքը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինծառայողները ռուսական ստորաբաժանումներին ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, հայտնել են ՊՆ-ից։ «Օտարերկրյա լրատվամիջոցների տեղեկատվությունը Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չի համապատասխանում իրականությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով՝ որքան հասկանում եմ որ միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն։ ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել, սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում […]
Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՊՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:





























