Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները
 
                        “Amnesty International’ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց` Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին` կապված կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի եւ դրա շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ադրբեջանը միլիոններ է ծախսում` փորձելով ցույց տալ իրեն իբրեւ ժամանակակից եւ առաջատար երկիր: Սակայն իր անկախության 20 տարիների ընթացքում նրան չհաջողվեց իր քաղաքացիների համար ապահովել հիմնական ազատությունները: […]
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































