Բացահայտվել է աննախադեպ զինանոց` կաթսայատանը
Փետրվարի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի աննախադեպ զինանոց հայտնաբերեցին մայրաքաղաքի Նոր Նորքի զանգվածում: Դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը: Ժամանեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են կատարել 1965 թ. ծնված Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղից հայտնաբերվել է առանց պահունակի […]





































