16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քննարկվում է կառավարության նոր կազմը

Henaran.am-ի տեղեկություններով,  իշխանությունները քննարկում են ապագա կառավարության ցանկը: Ընդ որում, նշվում է, որ կառավարությունում զգալի փոփոխություններ են անհրաժեշտ: Նախնական տարբերակով, վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է վարել կառավարության ղեկը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշանակվելու է դեսպան: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամենայն հավանականությամբ նախարարական պորտֆելը կփոխարինի  պատգամավորի մանդատով: Չի բացառվում, որ մի քանի այլ նախարարներ էլ հետեւեն տիկին Հակոբյանին:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշանակվելու է նորաստեղծ ներքին գործերի նախարար: Նրան փոխարինելու է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ի դեպ, կառավարության կազմի շուրջ քննարկումները շարունակվում են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ