26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանը նախընտրեց հանրապետականը /վիդեո/

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ապրիլի 2-ին` ՀՀԿ հիմնադրման օրը, կուսակցությունը անդամագրվեց եւս 500 հոգով: Մեծ էր շատերի զարմանքը, երբ հնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը:

Սակայն պարզվեց, որ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահն է ցանկություն հայտնել դառնալ հանրապետական, այլ Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողներից մեկը: Նրան կուստոմսը հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Henaran.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ շատ հաճախ է անուն-ազգանունը տարակուսանքի տեղիք տալիս, բայց ազգակցական կապեր էքս-նախագահի հետ չունի: “ Ծննդով երեւանցի եմ, եւ ասեմ, որ շատ կուսակցություններից են առաջարկներ եղել, բայց նախընտրեցի հանրապետականը”,-խոստովանեց Ռ. Քոչարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ