10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ Գործարար խորհրդի քարտուղարին

Ս.թ ապրիլի 11-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. […]

Անժելա Սարգսյանը լրագրողների հետ անկեղծացավ

Օրերս Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում   Անժելա Սարգսյանի հայտնությունն  ու նրան ջերմ ծափահարած գյումրեցիների պատրաստակամությունը չարդարացրեց շատերի ակնկալիքները: “Անժելային շատ լավ ընդունեցին, անգամ ներկայացման կեսից ոչ մեկը չլքեց դահլիճը, ինչպես հաճախ պատահում է, ու շատերն էին շտապում նկարվել դերասանուհու հետ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Ավագյանը: Հանդիսատեսներից մեկի մոտ այն տպավորությունն էր, որ […]

Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը. ՀՀԿ նախագահ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզ այցելության շրջանակներում այցելեց նաեւ Մյասնիկյան համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոցը: Դպրոցը քայքայման շեմին էր եւ գտնվում էր  խարխլված վիճակում: Այսօր այն ժամանակակից ուսումնական  հաստատություն է, որտեղ մոտ 600 աշակերտ եւ 44 ուսուցչական կազմը կսովորեն լուսավոր եւ ջեռուցվող պայմաններում: Նախագահը համայնքի բնակիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի […]

Գյումրիում թեժ է. թեկնածուի հայրը` “թուր-թվանքո՞վ”

Գյումրիի  հյուսիսային սահմանից մինչեւ քաղաքի արեւմտյան մասը ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում կրքերը, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գնալով թեժանում են: Այստեղ 3 թեկնածու են առաջադրված. ՀՀՇ-ից` Մուրադ Գրիգորյանը, ԲՀԿ-ից` Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ ՀՀԿ-ից` “Սովռանո” ընկերության նախագահ Արման Սահակյանը: Հիմնական պայքարը ծավալվում է կոալիցիայի անդամ կուսակցությունների թեկնածուների միջեւ: Մեր տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանի հայրը` “թուր-թվանքով” ընտրողների տներ […]

Ամերիկացի սենատորը վերահաստատեց իր կարծիքը` Թուրքիան պետք է վերադարձնի բռնագրավված քրիստոնեական գույքը

Ամերիկացի սենատոր Սքոտ Բրաունը վերահաստատեց իր հանձնառությունը ամերիկահայերին հուզող խնդիրների նկատմամբ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Նախորդ ամսին սենատոր Սքոտ Բրաունը սենատորներ Դայան Ֆայնշտայնի եւ Մարկ Քըրքի հետ միասին ներկայացրեց 392-րդ բանաձեւը, որը վերաբերում էր Թուրքիայում կրոնական գույքի եւ փոքրամասնությունների պաշտպանությանը: Այս համատեղ երկկուսակցական օրինագիծը դեռ պետք է քննարկվի Սենատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում: “Եկեղեցիների վերադարձման […]

ՀՊՏՀ–ում ստորագրվեց համագործակցության հուշագիր եւ բացվեց համակարգչային լսարան

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր բուհում հյուրընկալեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ‘Փյունիկ’ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն  Սարգսյանին: Պատվավոր հյուրերին հյուրընկալելու առիթը հիմնադրամի եւ նախարարության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն էր, ինչպես նաեւ ՀՊՏՀ մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում ‘Փյունիկ’-ի նվիրատվությամբ հիմնանորոգված եւ համակարգիչներով կահավորված լսարանի  հանդիսավոր բացումը։ ‘Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է […]

Ատոմակայանի նոր էներգաբլոկը լինելու է շատ հզոր ու ժամանակակից. ՀՀ նախագահ

Արմավիրի մարզի  բնակչության հետ ՀՀԿ նախընտրական հանդիպումների շրջանակում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաջորդ կանգառը Հայաթաղ համայնքն էր, այնուհետ`Մեծամորը: Այստեղ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության ծրագրում: Նախագահը նշեց որ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Նախագահը հույս հայտնեց, որ արդեն 2014 թվականին աշխատանքները կսկսվեն […]

Արջը զբոսնում է Կալիֆորնիայի փողոցներով /վիդեո/

ԱՄՆ-ի բնակիչներից մեկը սեփական փորձով է համոզվել , որ քայլելու կամ վարելու ընթացքում  հեռախոսով հաղորդագրություն գրելը վտանգավոր է ոչ  միայն առողջության, այլ նաեւ կյանքի համար: Ընդ որում, խոսքը ոչ թե էլեկտրական սյանը բախվելու կամ վրաերթի ենթարկվելու մասին է: Պարզվել է, որ հեռախոսով տարվելու արդյունքում մարդու կյանքին կարող է սպառնալ նաեւ մեկ այլ կենդանի արարած: ԱՄՆ-ի […]

‘Ժառանգությունը’ կասկածում է ԲՀԿ-ին

Պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք ՛՛Ժառանգությունը՛՛ դիտարկում է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկը՝ ստեղծել ընտրությունների վերահսկման մարմին ԱԺ-ին կից, եւ արդյոք ‘Ժառանգությունը’ պահանջելու է Հանրապետական կուսակցությունից ՀՀԿ նախագահի ստորագրությունը ընտրությունների մոնիտորինգի միասնական շտաբի առաջարկած փաստաթղթի տակ, ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ‘Ժառանգությունը’ սկզբունքորեն իր առաջարկություններով կմասնակցի  ազատ արդար ընտրություններ անցկացնելու նպատակով ձեւավորվող միասնական շտաբի ձեւավորմանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ