Որքա՞ն արժե Վիկտորյա Բեքհեմը
4 երեխաների մայր, ոճային կին, երգչուհի եւ հաջողակ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը հիվանդագին կերպով հետեւում է ոչ միայն իր քաշին: Մասնագետները հաշվարկել են Վիկտորյայի ֆինանսական ներդրումները գեղեցկության ոլորտում:
Նույնիսկ հոլիվուդյան չափանիշներով` տիկին Բեքհեմն անիրական գումարներ է վատնում: Հոլիվուդյան գործընկերները հաճախ են նրան քննադատում, հավանաբար այն պատճառով, որ Վիկին ժամանակ չի գտնում բարեգործության համար եւ փողը ծախսում է միայն իր վրա: Վիկտորյայի սերը “շոփինգի” հանդեպ վաղուց վերածվել է հիվանդության: Նա մի քանի անգամ նույնիսկ ուշագնաց է եղել խանութից -խանութ վազվզելու ժամանակ, քանի որ մոռացել է սնվելու մասին: Այժմ նա փոքր-ինչ զսպում է իրեն, քանի որ գնումների է գնում փոքրիկ դստեր հետ:
Եվ այսպես` որքան գումար է ծախսում իր վրա տիկին Բեքհեմը. ամսական 5 հազար դոլար աճեցրած գանգուրների կորեկցիայի վրա: Կարճ մազերը նրա վրա նստում էին ամսական 2 հազար դոլար: “Մշտական” արեւայրուքը եւս թանկ հաճույք է` շաբաթական 300 դոլար: Արեւայրուքի մասնագետն անձամբ է գալիս Բեքհեմների տուն եւ կատարում անհրաժեշտ գործընթացները: Հանրության առջեւ դուրս գալու 1 հատուկ դիմահարդարման համար Վիկտորյան վճարում է 2500 դոլար: Աճեցված եղունգների խնամքն ամսական 1000 դոլար արժե: Մեկ օրում նա խանութներին է թողնում մոտ 40 հազար եվրո, ընդ որում` գնումների մեծ մասն այդպես էլ մնում է փաթեթավորված: Օրինակ` տիկին Բեքհեմի սիրելի դիզայներ Christian Louboutin-ից մեկ զույգ կոշիկն արժե առնվազն հազար դոլար, Hermès պայուսակը` 35 հազար դոլար: