14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ երիտասարդների դատավարությունը շարունակվում է

Շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Արտակ Կարապետյանն այսօր կայացած դատական նիստին իր ցուցմունքում պատմեց, որ երբ ոստիկանների  “սրանք լեւոնականներ են” բնորոշմանը  հակադարձել է, թե լեւոնականն ինչ է,  ոստիկաններից մեկն ասել է` “լավ, արա, լեզվիդ ես տալիս” եւ խփել: Ոստիկաններն իրեն խփել են նաեւ, երբ փորձել է օգնել գետնին ընկած ընկերոջը:

“Ձեռքերս կապելու ժամանակ ակնհայտ լկտի կերպով էին անում՝ հասարակության մեջ, Տերյանով քարշ տալով տանելով: Ես չգիտեմ ինչն էր նրանց նպատակը”,- ընդգծել է ՀԱԿ ակտիվիստն իր ցուցմունքւմ: “Ինձ տարել են երկու պարեկային, չեն բացատրել, թե ուր են տանում, ինչի համար”:

Երիտասարդն իր ցուցմունքում այսպես է  նկարագրել իրեն` մյուս ակտիվիստներից առանձնացնելու պահը. “Երկրորդ հարկում պատի տակ մեկը՝ օպերլիազոր Կարենը քաշեց, պառկացրեց, նստեց վրես ու սկսեց խփել դեմքիս՝ ասելով՝ ինձ չես ճանաչում, նայի, որ ճանաչես: Հետո մի կերպ սողոսկելով փախա միջանցք, ինձ այնտեղ ասացին, որ դա օպեր Կարենն ա, նա քաղաքացիական հագուստով էր: Մի բարձրաստիճան ոստիկանի, քրեականի պետն էր կարծեմ, խնդրեցի մի միջոցառում ձեռնարկի, որովհետեւ իր աչքի առաջ ես ծեծի էի ենթարկվել: Ասեց՝ ես ոչ մի բան չեմ տեսել”:

Արտակ Կարապետյանին, հիշեցնենք, իր 5 բախտակիցների հետ` Սահակ Մուրադյան, Դավիթ Քիրամիջյան, Սարգիս, Արեգ եւ Վահագն Գեւորգյաններ, երկրից չբացակայելու պայմանով ազատ էին արձակել ձերբակալության հաջորդ օրն իսկ, իսկ ձերբակալել էին օգոստոսի 9-ին:Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ