Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը
Մինչ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ Կարեն Արայանի, դերասանուհու ինտիմ-լուսանկարները նորից հայտնվել են համացանցում:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ:
“Հիմա Կարենը անազատության մեջ է, ով է տարածում լուսանկարները, չենք հասկանում, բա ինչու իրավապահ մարմինները չեն փակում այդ կայքերը, թե նրանց նպատակը Կարենին պատժելն էր”,-ասում են մեղադրյալի հարազատները: Նրանց խոսքով, կան նաեւ արտասահմանյան կայքեր, որոնք վճարումների դեպքում թե լուսանկարներ են ուղարկում, թե տեսանյութերը:
Ի դեպ, նշենք նաեւ, որ դռնփակ դատական նսիտում նոր փաստեր են ի հայտ եկել: Մասնավորապես պարզվել է, որ Կարեն Արայանի տեղադրած 11 լուսանկարները փորձագիտական հանձնաժողովը պոռնոգրաֆիկ բնույթի չի համարել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ինչպես նախաքննչական մարմնում, այնպես դատարանում Կարենը հայտարարել է, որ ինքը այդ նկարները տեղադրել է մի քանի վայրկյանով` ճշտմարտությունը ապացուցելու համար: “Անժելան ասել է, որ ես նրան իբր բռնաբարել եմ, ես էլ դրեցի, որ մեր համատեղ ընկերները տեսնեն, որ նրա դեմքին բռնության նշաններ չկան”,-ասել է Կարենը:
Ոստիկանությունից Henaran.am-ի հարցմանը պատասխանեցին, որ եթե նման կայքեր նորից հայտնված լինեն, ապա ըստ գործող օրենքի` մեղավորները կպատժվեն: