02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մի քանի հարց Նիկոլին դեռ աջակցող ու հավատացող մարդկանց. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի քանի հարց Նիկոլին դեռ աջակցող ու հավատացող մարդկանց:   Տիկնայք և պարոնայք,   1. 2018-ին ձեզ խոստանում էին երջանիկ Հայաստան: Երջա՞նիկ եք: Եթե այո, ապա ի՞նչու, քանզի ես լիակատար երջանիկ լինել չեմ կարող այն պարագայում, երբ Հայաստանի ու Արցախի տարածքներն օկուպացված են, իսկ […]

Ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 11-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Արամ Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ սահմանայինն լարվածություն. նոր պատերազմի ռիսկերը. Փաշինյան- Ալիև հանդիպումը. ներքաղաքական օրակարգ. ընդդիմության հանրահավաք.  Ռուսաստան- Արևմուտք լարված հարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանում:

ՀՀԿ-ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի 6-րդ հոսքի ընդունելության մասին

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի ընդունելության մասին։   Ուսումնառության տևողությունն է 2 ամիս՝ շուրջ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների  զարգացման թեմաներով։   Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։   […]

Ըստ Նիկոլի՝ Արցախը տանք, բայց Մակրոնից և Միշելից տնտեսական աջակցություն ստանանք

Ըստ Նիկոլի՝ Արցախը տանք, բայց Մակրոնից և Միշելից տնտեսական աջակցություն ստանանք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ 24news.am

Սրանք փորձանք չեն է, սրանք կատաստրոֆա են. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից Ռուսասատանի նախարար Լավրովն ասում է,որ փաստացի չկա համանախագահություն,իսկ կապիտուլյանտների ներկայացուցիչն ասում է՝ դա Լավրովի ընկալումն է , ՀՀ-ն հեռու է այն մտքից , որ ԵԱՀԿ համանախագահության ձեւաչափը կորցրել է գործունակությունը։   Սրանք փորձանք չեն է, սրանք կատաստրոֆա են։ […]

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:  Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն […]

Տղե՛րք, խելքի եկեք, ամո՛թ է. Սամվել Նիկոյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ: «Սասնա ծռերի» կամ «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչների կողմից Արցախի դրոշը վանդալիզմի ենթարկելու վերաբերյալ Սամվել Նիկոյանը հետևյալն ասաց. «Դուք մեր դարավոր պայքարը խորհրդանշող դրոշի նկատմամբ վանդալիզմ եք իրականացնում: Տղե՛րք, խելքի եկեք, ամո՛թ է: Էս ի՞նչ եք դարձել, տղերք, դուք: Ինչ ձևակերպում ուզում եք՝ տվեք, բայց էությունն այն է, […]

Ռուսաստանը նախապատրաստվում է հարձակման Դոնբասում. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ապրիլի 9-ի առավոտյան ամփոփագրում։ «Զավթիչները շարունակում են նախապատրաստվել մեր երկրի արևելքում հարձակման՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար…Անցած 24 ժամվա ընթացքում հակառակորդի յոթ գրոհ է հետ մղվել, ոչնչացվել է ինը տանկ, յոթ զրահատեխնիկա և հակառակորդի հինգ մեքենա»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ