Ավագ շաբաթը սկսվում է Ծաղկազարդի կիրակիով. Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների ծիսական ժամանակացույցը
Արարատյան Հայրապետական թեմը ներկայացրել է եկեղեցիների՝ Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը: Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է: Այս շաբաթվա մեջ կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար: […]





































