23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը». Սերժ Սարգսյան

«Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018թ. հղածս մաղթանքը այսօր էլ ավելի արդիական է»,-Ջահերով երթի մեկնարկից առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 23-ին հրաժարականի իր տեքստում Երրորդ նախագահը «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն» էր մաղթել մեր երկրին:

 

«Իհարկե, կցանկանայի, որպեսզի այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, որպեսզի այդ ժամանակահատվածում ցնծար նրա համար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բերեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի, 2018թ. ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է. ողբում է կրկնապատկված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, ողբում է մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար, և այս առումով իհարկե ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018թ. այս օրը»:

 

Հարցին՝ չե՞ք փոշմանել, որ 2018թ. ուժ չեք կիրառել և թույլ եք տվել, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, նա պատասխանեց. «Ես այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ: Իրականության մեջ, ես չեմ փոշմանել, բայց եթե ես կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին այլ կերպ կգործեի, բայց իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Ուղղակի կցանկանայի, որպեսզի այսօր էլ 2018թ. պահանջատեր ժողովուրդը նույն պահանաջատիրությամբ այսօր հանդես գար: Այդ ժողովրդին խոստացել էին կարճ ժամանակում Հայաստանը դրախտ դարձնել, բա, նույն պահանջատիրությամբ պետք է հանդես գար: Ցավոք սրտի, այն ժամանակվա ոգևորությունը այսօր վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, մեր համակիրները, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասերներ են և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, մեր պետականության կողքին»:

 168.am
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ