19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Որքան շատ եմ մերկանում, այնքան ավելի հարմարավետ եմ ինձ զգում.Ռիհաննա /ֆոտոո/

“Esquire”-ը նրան անվանել է մոլորակի ամենասեքսուալ կինը, “Vogue”-ը նրան հրավիրել էր նկարվելու իր շապիկի վրա: Սակայն 24-ամյա գեղեցկուհին Բարբադոսից խոստովանում է, որ արդեն երկար տարիներ հարմարավետ չի զգում իրեն սեփական մարմնում: Այդ պատճառով էլ  Ռիհաննան վճռականորեն պայքարում է այդ բարդույթի դեմ: Վերջերս երգչուհին հասկացել է, որ մերկանալով իրեն ավելի վստահ է զգում: “Որքան շատ եմ […]

ԱՄՆ դեսպանը մաքրեց Մանկական երկաթուղին

ԱՄՆՇրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպնատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: “Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երևանը շատ գեղեցիկ քաղաք […]

Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը

Հունիսի 5-ին Քիշնևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Համաժողովին քննարկվեց […]

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ մամլո ծառայությունից Henaran.am-ին փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի […]

Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց

Ընդունված կարծիք է, որ տղամարդկանց դուր են գալիս մինչեւ 25 տարեկան կանայք, սակայն ռուս սոցիոլոգների կատարած վերջին հարցման արդյունքներն այլ կարծիք են ձեւավորում: Պարզվել է, որ 16-20 տարեկան դեռահաս աղջիկներին գերադասում է հարցված տղամարդկանց ընդամենը 4 տոկոսը: Տղամարդկանց  24 տոկոսի կարծիքով` առավել հմայիչ են 21-25 տարեկան աղջիկները, ընդ որում այս տարիքային խմբին գերադասում են նույն […]

Որքա՞ն արժե Վիկտորյա Բեքհեմը

4 երեխաների մայր, ոճային կին, երգչուհի եւ հաջողակ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը հիվանդագին կերպով հետեւում է ոչ միայն իր քաշին: Մասնագետները հաշվարկել են Վիկտորյայի ֆինանսական ներդրումները գեղեցկության ոլորտում: Նույնիսկ հոլիվուդյան չափանիշներով` տիկին Բեքհեմն անիրական գումարներ է վատնում: Հոլիվուդյան գործընկերները հաճախ են նրան քննադատում, հավանաբար այն պատճառով, որ Վիկին ժամանակ չի գտնում բարեգործության համար եւ փողը ծախսում […]

ՀԱԿ երիտասարդների դատավարությունը շարունակվում է

Շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Արտակ Կարապետյանն այսօր կայացած դատական նիստին իր ցուցմունքում պատմեց, որ երբ ոստիկանների  “սրանք լեւոնականներ են” բնորոշմանը  հակադարձել է, թե լեւոնականն ինչ է,  ոստիկաններից մեկն ասել է` “լավ, արա, լեզվիդ ես տալիս” եւ խփել: Ոստիկաններն իրեն խփել են նաեւ, երբ փորձել է […]

19-ամյա աղջիկն ու տղան անչափահասին ներգրավել են հանցանքի մեջ

Հունիսի 4-ին, ժամը 16.00-ին,  ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից  ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը ս/թ մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության  և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով: Նույն օրը, ժամը 16.00-ին,  ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման են ենթարկել  նաև 19-ամյա մի աղջկա, որը ս/թ մարտի […]

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է սուրբ Գայանյանց կույսերի օրը

Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորով Սուրբ Գայանե վանք տարվեց սրբուհու մասունքն ամփոփող Աջը` հավատավոր հայորդիների երկրպագության եւ օրհնության համար: Թափորի ժամանակ սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ս. Գայանե վանքի ուխտի այս օրը […]

Հանս-Յոխեն Շմիդթը հրաժեշտ կտա Հայաստանին

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը շուտով հրաժեշտ կտա Հայաստանին: Հանս-Յոխեն Շմիդթը Գերմանիայում Հայաստանի դեսպանն է 2009 թվականի հոկտեմբերի 23-ից: Մեր ունեցած տեղեկություններով, իր պարտականությունը նա կկատարի մինչեւ այս ամսվա վերջը: Հայաստանում Գերմանիայի դեսպանն արդեն հունիսի վերջին տասնօրյակում ավանդական հրաժեշտի երեկոն կկազմակերպի: Նշենք, որ Գերմանիայի դեսպանը Հայաստանում իր աշխատած տարիների ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ