15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բուդապեշտը մեկնաբանում է Սաֆարովի էքստրադիցիան

Ադրբեջանը Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությանը հավաստիացրել է, թե Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոխվի, սակայն հունգարական իրավապահները գիտակցել են, որ արտահանձնումից հետո Սաֆարովի պատժաչափը տնօրինվելու էր բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ:

Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունը “Արմենպրես”-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը: Նախարարությունը, վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons), նշում է, որ կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական եւ վարչական գործընթացների համաձայն:

“Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը”,-նշեցին Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունից:

Պատասխանում ասվում է, որ ընդունող երկիրը պատիժն իրականացնելու  պարագայում պետք է կաշկանդված լինի դատապարտող երկրի վճռի իրավական բնույթով եւ պատժաչափով:

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հունգարական կողմին հավաստիացրել է, որ հանցագործությունը, որի համար պատիժ էր սահմանվել, այնպիսի հանցակազմ է պարունակում, որը, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, պատժվում է ցմահ ազատազրկման: Ցմահ դատապարտված անձինք կարող են ազատ արձակվել ամենաքիչը 25 տարի պատիժը կրելուց հետո:

Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունից նշել են, թե Բուդապեշտը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ