30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կանադացիները “հագուստ” կգործեն ինքնաթիռի համար

Կանադայում կկայանա ակցիա, որի շրջանակներում “Douglas DC-3” հին  ինքնաթիռին գործած “հագուստ” կտրամադրեն: Միջոցառումը կկայանա Ուայթհորս օդանավակայանում: Միջոցառման կազմակերպիչը պատմել է, որ գործելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները հավաքվել են Հյուսիսային Ամերիկայում: Նվիրատվություններ են արել բոլոր ցանկացողները` Օտտավայից, Տորոնտոյից, Օհայոյից, Տեքսասից եւ այլ վայրերից: Սպասվում է, որ ինքնաթիռի համար “հագուստ” գործելու ակցիան կդառնա ամենամեծ նմանատիպ ակցիան աշխարհում: […]

ՀԱԿ ակտիվիստների դեմ դատավճիռը սպառնալիք են համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար. բողոքի ակցիա դատախազության շենքի մոտ

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ ընթացքի մեջ է  ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ՀԱԿ-ական երիտասարդներին` Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին: Երիտասարդների դատավճիռը նրանք սպառնալիք են համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Դատարանի որոշումը ակցիայի մասնակիցները “խայտառակություն” են որակում եւ պահանջում. “1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ […]

Այգեգործից պահանջել են ազատվել վիրավորական տեսք ունեցող թփից

Անգլիական Յորքշիրի ոստիկանությունը դիմել է այգեգործներց մեկին` խնդրելով նրան փոխել վիրավորական տեսքով թփի տեսքը, որը մարդու միջնամատ է հիշեցնում: 53-ամյա Ռիչարդ Ջեքսոնի հետ զրույցում իրավապահ մարմինները  հայտնել են, որ վերջերս թփի արտաքին տեսքի կապակցությամբ բողոք են ստացել: Ջեքսոնն իր հերթին պատմել է, որ այդ թուփն իր այգում աճում է արդեն 8 տարի, եւ ինքը հատուկ […]

“Դժվար ապրուստ”-ի դեմ բողոքի ակցիա կանեն

“Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի դեմ բողոքի ակցիա է նախաձեռնում: ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. “Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման և գենդերային հավասարության ջատագովման իր առաքելությանը, իր խորին դժգոհությունն է արտահայտում հայկական հեռուստատեսություններով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության նկատմամբ:  Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ […]

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում հանդիպեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների,  գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ: Սերգեյ Նարիշկինն իր ելույթում մասնավորապես անդրադարձավ  երկկողմ գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորություններին: ՀՀ ԳԱԱ նախագահ, […]

Աղդամի ազատագրումը բեկումնային պահ էր ղարաբաղյան պատերազի ընթացքում. պատմաբան

“Աղդամի ազատագրումը բեկումնային պահ էր ղարաբաղյան պատերազի ընթացքում”,-հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով Աղդամի ազատագրման եւ դրա պատմական ու ռազմաքաղաքական նշանակության մասին: Աղդամն ազատագրվել է 1993-ի հուլիսի 23-ին` հյուսիսային, հարավային եւ կենտրոնական ուղղություններով գրոհ կազմակերպելու արդյունքում: Աղդամի ազատագրման գործողությունը մշակել է ԼՂՀ ՊՆ հրամանատար Սամվել Բաբայանը: Ինչպես նշեց պատմաբանը, Աղդամի […]

Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի այցը նոր ազդակ կհաղորդի հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին:  Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Նարիշկինի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Հանրապետության […]

Վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական և ֆինանսական […]

Հասարակությունը կարեկցում է պարտվածին. ՍտյոպաՍաֆարյանը` Տեր-Պետրոսյանի մասին

“Քաղաքականության մեջ մեկ անգամ է շանս տրվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է 4-րդ գումարման ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար, կուսակցության վարգլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ` 2013թ նախագահական ընտրություններում ունեցած շանսերին: Նախկին պատգամավորն ասել է, թե հայ հասարակությունը կարեկցում է պարտված գործիչներին, բայց չի սիրում: Ինչ վերաբերվում է Լեւոն […]

Լիտվայում ընտրել են լավագույն խեցգետին ուտողին /վիդեո/

Լիտվայի Դուսյատոս քաղաքում տեղի է ունեցել խեցգետին ուտելու մրցույթ: Մրցույթին մասնակցել է մի քանի մարդ, սակայն շուրջ 200 մարդ է եկել այն դիտելու: Մրցույթի մասնակիցների առաջադրանքը ոչ թե խեցգետիններն ավելի արագ ուտելն է եղել, այլ ավելի մաքուր` որքան քիչ մաս մնա խեցգետնից, այնքան ավելի լավն է արդյունքը: Որպեսզի պարզ լինի` որքան լավ է կատարել առաջադրանքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ