24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է Էրեբունի-Երևան 2794-ամյակի տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին: Էրեբունի թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին է ներկայացվել  գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները: Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի հարակից հրապարակն ամբողջությամբ կվերածվի թատերական հարթակի: Ռուբեն Հովհաննիսյանը […]

Ամերիկացիները ջակուզիով հեծանիվ են արտադրել /ֆոտո/

“FitWet” կոչվող արտասովոր մարզասարք է արտադրել Ֆլորիդայի ֆիրմաներից մեկը: Սարքն իրենից ներկայացնում է հեծանիվի եւ ջակուզիի հիբրիդ: Մարզանքը, համապատասխանաբար, եւս հիբրիդային է. հարկավոր է պտտել անիվները` ջրով լի վաննայի մեջ: Սարքի հեղինակները պնդում են, որ վաննայում մեկ ժամ անիվները պտտելով կարելի է 800 կիլոկալորիա այրել, իսկ առանց վաննայի` 400: Սարքը կուրախացնի նաեւ ցելյուլիտով տառապող կանանց: […]

Թանկարժեք տոմսերը վաճառված են

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն այսօր վաճառվում են միայն ‘Հանրապետական’ ու ‘Հրազդան’ մարզադահլիճներում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՖՖ-ի լրատվության բաժնից: Նշենք նաև, որ գրեթե բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, տոմսարկղերում այլևս չկան թանկարժեք տոմսեր: Օրինակ` ‘Հանրապետական’ մարզադաշտում վաճառքի են դրված միայն 3000 դրամ արժողությամբ տոմսերը: Իսպառ վաճառվել են 7000 և […]

Ինքնասպանություն կնոջ եւ աղջկա առաջ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին  Երեւանի Կիեվյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի հետ կապված  այլ մանրամասներ է հաղորդում shamshyan.com կայքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ տղամարդը իրեն կամրջից ցած նետելուց առաջ եղել է կնոջ եւ աղջկա հետ: Այս պահին նրանք գտնվում են ժամանած բուժբրիգադի բժիշկների հսկողության […]

ՏՄՊՊՀ նախագահը թիկնապահներ չի ուզում

‘Պարոն Շաբոյանը պաշտոնավարման առաջին օրվանից հրաժարվել է և երբևէ չի ունեցել անձնական անվտանգության աշխատակիցներ’,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախագահից թիկնապահներ է պահանջել, ասաց ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը: Հարցին, թե որևէ մեկը չի սպառնացել Շաբոյանին կամ վախեցրել դեղերի շուկայում արված վերջին բացահայտումներից հետո, քարտուղարը պատասխանեց, որ նման բան չկա: ‘Այդ […]

Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն առողջական խնդիրներ ունի: Ինչպես տեղեկացնում է “Daily Mail”-ը, Վինձորի դղյակի 86-ամյա տիրուհին մեջքի ցավերի պատճառով չի կարողացել մասնակցել ասպետներին շքանշաններ հանձնելու հանդիսավոր արարողությանը, որին հրավիրված են եղել ավելի քան 90 ականավոր բրիտանացիներ: Թագուհու փոխարեն կրծքանշաններով ասպետներին կպարգեւատրի նրա որդին եւ թագաժառանգը` արքայազն Չարլզը, ով այդ պատճառով ստիպված է եղել Շոտլանդիայից […]

Իտալիացների կազմում հնարավոր է փոփոխություն

Իտալիայի հավաքականի ու ‘Մանչեսթր Սիթիի’ հարձակվող Մարիո Բալոտելին, հնարավոր է չխաղա այսօրվա Հայաստան-Իտալիա խաղին: Այս մասին հաղորդում է  tuttomercatoweb.com-ը: Ըստ կայքի` Բալոտելին առողջական խնդիրներ ունի, նա երեկ ջերմություն  է ունեցել: Իսկ սա նշանակում է, որ Իտալիայի հավաքականի կազմում կարող են փոփոխություններ լինել:

ՌԴ տրանսպորտի նախարարը հանդիպեց Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Մաքսիմ Սոկոլովին՝ հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Նախագահին ներկայացրել են այսօր […]

Բուքմեյքերական գործակիցները սահմանված են

Ժամեր հետո կայանալիք Հայաստան-Իտալիա խաղի համար տարբեր գորակիցներ են սահմանվում: Օրինակ՝ Eurofootball բուքմեյքերական գրասենյակը Իտալիայի հաղթանակի համար սահմանել է  1.40 գործակից: Հայաստանի հաղթանակը գնահատվում է 7.70 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 4.70: Toto.am բուքմեյքերական գրասենյակի պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն էլ՝ Հայաստանի հաղթանակի գործակիցը կազմում է 9.2 գործակից, իսկ Իտալիայի հաղթանակինը՝ 1.37: Ոչ-ոքիի գործակիցը 4.4 է:   […]

Լավ, թիմային ֆուտբոլ եմ ակնկալում. Ալեքսանդր Արզումանյանն` այսօրվա խաղի մասին

                “Ինձ հետաքրքրում է խաղի որակը: Ես ուզում եմ Հայաստանի հավաքականի կողմից որակյալ ֆուտբոլ տեսնել, ինչը ինձ կբավարարի, որովհետեւ արդյունքը այնքան կարեւոր չէ, որքան որակյալ ֆուտբոլ ցույց տալը”,- ֆուտբոլասեր պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ, “Ազատ դեմոկրատ” Ալեքսանդր Արզումանյանը այսօր երեկոյան կայանալիք Հայաստան-Իտալիա խաղից այս ակնկալիքներն ունի: Henaran.am-ի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ