28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Արգենտինացի ֆուտբոլիստները կոչ են անում հիշել Հայոց ցեղասպանության զոհերին

Արգենտինայի ֆուտբոլի առաջնության հերթական փուլում մայրաքաղաք Բուենոս-Այրեսի “Բոկա Խունիորս” թիմը “Բելգրանո”-ի հետ հանդիպումն սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու կոչով: Հ. Գ. 1985թ. ապրիլի 23-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին: Հանձնարարվեց Արգենտինայի արտաքին գործերի նախարարությանը վարել հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը նպաստող քաղաքականություն:

“Պասերով”, “պասերով”

՛՛Երբ որ նախագահը քննադատեց վարչապետին և նրա որդեգրած քաղաքական-տնտեսական կուրսը, գործողությունները, ես հայտնեցի իմ ուրախությունը, որ վերջապես իշխանությունը ականջալուր եղավ մեր կողմից,  ժողովրդի կողմից բարձրացվող խնդիրներին: Բայց արի տես, որ այո, ինչ-որ հակասություն տեղի ունեցավ: Մեր դիրքորոշումն այս պարագայում փոխվել չի կարող և կառավարության, և վարչապետի քաղաքական կուրսի վերաբերյալ: Եզրակացությունը թողնում ենք մեր հանրությանը, օրինակ` […]

Որքան է լռել. Արմեն Արզումանյանն ազատ է

ՀՀ նախագահի արդեն նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը, ով առաջին դեմքի խոսնակի  դերում բավական զուսպ էր սեփական խոսքի հանդեպ, պաշտոնաթող լինելուց հետո բավական ակտիվ է “Ֆեյսբուքում”, որտեղ պարբերաբար տեսակետներ է հայտնում հիմնականում հեռուստատեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ներկայացնում ենք նրա վերջին գրառումը. “Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության բյուջեն 7.6 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք է, ռուսական ВГТРК 2013 տարեկան դոտացիան՝ […]

Պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 մլն կյանք է փրկվում. իմունականխարգելման շաբաթ

Իմունականխարգելման եվրոպական շաբաթ. սկսած 2004 թվականից Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է “Իմունականխարգելման եվրոպական շաբաթ” նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով: Այս տարի Իմունկանխարգելման եվրոպական շաբաթ նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը: Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ […]

Ծիծեռնակաբերդ բարձրացող երթուղիներն անվճար կլինեն

Երևանի քաղաքապետի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները “Հրազդան” մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. • թ. 1 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ […]

Օբաման արտաբերեց “genocide”-ը /վիդեո/

R-Mean-ը եւ Soseh-ն յուրօրինակ եւ հիանալի տարբերակ են գտել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու: Ռեփերն իր “Open Wounds” (“բաց վերքեր”) երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որում նույնիսկ Ցեղասպանությունից կադրեր կան, իսկ տեսահոլովակի սկզբում լսվում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման արտաբերում “ցեղասպանություն” բառը:

ԱԺ փոխնախագահի անդրադարձը ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2012 թ-ի զեկույցի Հայաստանին առնչվող մի շարք խնդիրներին, ի թիվս դրանց` կանանց ներգրավվածության մասին հնչեցված գնահատականներին` հետևյալ պարզաբանմամբ. (Հիշեցնենք, որ Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականներում ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձ է կատարում նաև կանանց ու փոքրամասնությունների ներգրավմանը և նշում, որ տարեվերջին 131 հոգանոց խորհրդարանում կանայք […]

… Որ համբուրի Սերժ Սարգսյանի աջը

“ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը “Ֆեյսբուքում” դարձել է մեր քաղաքական մշակույթի մաս”,-այսօր լրագրողների հետ հանդիպումը այսպես սկսեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` մասնավորապես անդրադառնալով ԲՀԿ –ի ընդիմադիր դաշտ մտնելու հավակնությանն ու հնարավորությանը: “Ինչ է նշանակում “այլընտրանք,- հարցնում է քաղաքագետը` նկատի ունենալով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից սեփական քաղաքական դիրքորոշմանը տված վերջին ձեւակերպումը: -Նման կատեգորիա քաղաքագիտության մեջ չկա: Կամ իշխանություն ես, կամ […]

ԵԽԽՎ-ում կքննարկվի ՀՀ նախագահական ընտրություններին վերաբերող զեկույցը

Ստրասբուրգում այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին կքննարկվի նաեւ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի նախագիծը, որում ամփոփվում են ԵԽԽՎ պատվիրակության դիտարկման արդյունքները: Զեկույցում մասնավորապես նշվում էր, որ ընտրությունները լավ կազմակերպված են եղել` հարգելով մարդու հիմնարար ազատությունները, որ առաջընթաց է գրանցվել, սակայն եղել են նաեւ թերություններ, որոնց թվում մասնավորապես շեշտվել է […]

ԲՀԿ-ի թիրախը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կոռեկտ չի համարում մեկնաբանել, թե ինչպես է ընթանում Երեւանի ավագանու ընտրությունների իր սեփական կուսակցության քարոզարշավը, քանի որ բնականաբար այն պետք է լավ գնահատի: Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս անգամ ևս ընտրողը կտա բոլոր հարցերի պատասխանները: Նա ողջունում է կուսակցությունների մրցակցությունն այս պայքարում, մինչդեռ “որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ