18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց մարտի դաշտում /վիդեո/

 “Սասուն”  ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը չի միանում ընդդիմությանը, որովհետեւ ընդդիմությունը  ընդդիմություն չի:

Սա արդյո՞ք չի նշանակում որ Միքայելյանը  նեղացած է: “Որոշ ժամանակ է ոչ մեկի հետ չեմ շփվում: Ծառ եմ տնկում: Էսօր իրենց տարած ձայները իրենց վարած սխալ քաղաքականության արդյունքն են”,-Սասուն Միքայելյանը հավատում է, որ մի նոր շարժում է սկսվելու, մի նոր ուժ է ասպարեզ գալու:

Իսկ հավատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին եւ արդյո՞ք իր ասած նոր ուժը հենց նա է գլխավորելու, Միքայելյանն ի պատասխան՝ ժպտաց. “Тонкий намек на толстые обстоятельства”:

Ինչ վերաբերում է  առաջին նախագահի եւ համաժողովրդական շարժման ձախողմանը` ազատամարտիկը զինվորական լեզվով օրինակ բերեց: ”Լեւոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց հրապարակում` նոր սկսել ա եռամսյա վարժական հավաքներում մարդ հավաքել: Արդյունքն էլ էս էր”: 

Միքայելյանը շփվում է նաեւ իր այն մարտական ընկերների հետ, ովքեր այլ քաղաքական ճամբարում են : “Դե էդ իրանց պրոբլեմն ա, ես չեմ կարա ասեմ: Կան մարդիկ, ովքեր իրոք վախենում են, ոչ թե մենակ մարտական ընկերներ, այլ գործընկերներ, պատգամավորներ, որոնց հետ տարիների ընթացքում մենք շատ մտերիմ ենք եղել, էսօր վախենում են շփվել ինձ հետ կամ գաղտնի են շփվում: Հենց դժբախտությունը դրանում ա”,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ