Զինծառայողները եւ կալանավորները չեն քվեարկի
Երեւանի ավագանու ընտրություններին ընտրություն չեն կատարի զինծառայողները, ստացիոնար բուժում ստացողները եւ կալանավորները: Ի տարբերություն համապետական ընտրությունների, համայնքային ընտրություններին շրջիկ քվեատուփերը չեն հասնի ՔԿՀ-ներ եւ բուժհաստատություններ: Սա օրենքի պահանջն է: Ընտրական օրենսգիրքը շրջիկ քվեատուփերի կիրառման հնարավորություն է տալիս միայն համապետական ընտրություններին: Երեւանի ավագանու ընտրություններին ըստ օրենքի` հաշվի է առնվում հաշվառումը ի տարբերություն համապետական ընտրությունների: Իսկ զինծառայողները […]





































