Արուսյակը կգնա ոստիկանապետի դուռը եւ ինքնասպան կլինի /վիդեո/
Արուսյակ Սահակյանը պարբերաբար կառավարության շենքի դիմաց է գալիս բողոքելու` “արդարությունը վերականգնելու” : Տիկին Արուսյակն այրի է` յոթ երեխաների մայր : Տան միակ աշխատող ձեռքը տղան էր, որն էլ իր հերթին երկու անչափահաս երեխաների հայր է: Մայրը պնդում է, որ յոթ ամիս առաջ իր որդին անարդարության զոհ է դարձել` անհիմն կալանավորվել է.
” Տեր չունենք, թիկունք չունենք: Մի ապտակի համար խեղճ երեխուս գլխին ուզում են հարյուր բան սարքեն: Մի ապտակը սարքել են ավազակային հարձակում: 6-ից 10 տարի ազատազրկում է սպառնում : Տղես էլ հաշմանդամ, բանակից ազատված տղա”:
Որդին վիճել է գողացած հեռախոս վաճառող ծանոթի հետ և ապտակել նրան: Մոր հավաստմամբ` գողացած հեռախոս վաճառողը` այլ հանցանքի համար, այժմ, կալանավորրված է:
Ընտանիքի հոգսը ամբողջությամբ ընկած է շաքարային դիաբետով տառապող Արուսյակ Սահակյանի ուսերին: Վեցամսյա անարդյունք պայքարից հետո, Արուսյակ Սահակյանը այլևս այլընտրանք չունենալով` ինքնասպանության փորձ է անում:
Արուսյակ Սահակյանի պատմությունը` Henaran.am-ի տեսանյութում: