03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Էպոսագետի եւ “բանդայի” դատական նիստերը նույն օրը, նույն ժամին

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` այսօր մայիսի 20-ին, ժամը  12-ին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, կշարունակվի  էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի եւ եւս 2 ամբաստանյալների՝ Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դատավարությունը

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի  Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է “Ազգային Ինքնորոշում Միավորում” կուսակցության առաջնորդ,  ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը ղաղարեցնելու նպատակով:

Մայիսի 14-ի դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Խաչատուր Պողոսյանն անհրաժեշտ գումար չունի փաստաբան վարձելու, ինչի համար էլ դիմեց դատարանին՝ խնդրելով հանրային պաշտպան:

Նույն դատարանում, նույն ժամին, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կշարունակվի հանրահայտ “բանդայի”՝ Արտուշա Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի, Արման Դալլաքյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են  Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի եւ նրանց ընտանիքների անդամների վրա կատարված ավազակային հարձակումների մեջ,  նշված հարձակումների ընթացքում բանդայի անդամները նաեւ առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի եւ Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին:

Դատական այս փուլում հարցաքննվում են վկաները: Մինչ այդ դատարանը լսել էր տուժողներին: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ