29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հարուցվել է քրեական գործ

2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք  գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։  Նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից […]

Ազգային ժողովի մոտ “Մեր հայրենիքը” երգեցին

Ազգային ժողովի դիմացի մայթով քիչ առաջ “Մեր հայրենիքը” երգելով` անցան մի խումբ երիտասարդներ: Նրանք մի պահ կանգնեցին, ուշադիր նայեցին ԱԺ տարածքին, որտեղ մարդիկ են կուտակվել: Հիշեցնենք, որ ԱԺ տարածքում արտակարգ միջադեպ է գրանցվել, Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Գալստյանը դանակով զինված ներխուժել է ԱԺ տարածք:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ նիստ է կայացել Աթենքում

Մարտի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Հունաստանում համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հունահայ համայնքային կառույցների եւ Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Այն իրականացնելու է իր աշխատանքը` համագործակցելով Հայաստանի եւ Հունաստանի համապատասխան պետական ու հասարակական կառույցների հետ: Հանձնաժողովը սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի […]

Նալբանդյանն ընդունեց ԵԽ Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը

Մարտի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Իռլանդիայի դեսպանները: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, ինչպես նաև ԵԽ տարբեր կառույցների օժանդակությամբ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, որոնց […]

Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին

Իտալիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները այսօր այցելել են Հռոմի օդանավակայանում արգելափակված ՀՀ քաղաքացիներին, որոնք վստահեցրել են, որ իրենք սննդի, օդանավակայանի տարանցիկ գոտում տեղաշարժման, բուժոգնության եւ կապի միջոցների հետ որեւիցե խնդիր չունեն: Հանդիպում է կայացել նաեւ օդանավակայանի ոստիականապետի հետ, որը վերհաստատել է, որ արգելափակման պատճառ է հանդիսացել նշված քաղաքացիների փաստաթղթերում հայտնաբերված անճշտությունները եւ վստահեցրել է, որ մինչեւ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը նրանց օրինական […]

ՀՐԱՏԱՊ. Զինված երիտասարդն անցագի՞ր է ունեցել . կրակոց Ազգային ժողովի բակում. /ֆոտո/ /վիդեո//լրացված/

17,08 ԱԺ-ում շրջանառվում է, որ դանակով զինված 25-ամյա Վրեժ Գալստյանը, որ մուտք է գործել Ազգային ժողովի տարածք, անցագիր է ունեցել: 16,47 Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ անվտանգության աշխատակիցը, ով չցանակացավ ներկայանալ, ասել է, որ եթե լրագրողները մտնեն տարածք, կխանգարեն իրականացվող քննչական աշխատանքներին: ԱԺ շենքից դուրս գալով` լրագրող Անի Գասպարյանը գործընկերներին պատմել է, որ դանակով […]

Ամերիկուհին ամսական 15 դեզոդորանտ է ուտում /ֆոտո/

Նյու-Յորքի բնակչուհի Նիկոլը առաջին անգամ դեզոդորանտ է համտեսել է 4 տարեկանում: Նա դեռ փոքր հասակից մեծ “կիրք” է զգացել հիգիենայի պարագաների նկատմամբ: Սկզբում աղջիկը փորձում էր չչարաշահել դեզոդորանտի օգտագործումը, սակայն երկու տարի առաջ նրա այս սովորությունը սարսափելի մասշտաբների է հասնում: Նիկոլն սկսում է դեզոդորանտն օգտագործել օրվա ցանկացած ժամի` հաշվի չառնելով դրանց մեջ առկա քիմիայի քանակությունը: Նա մեկ ամսում […]

Ուրիխանյանի օգնականից

      “Բոլոր այն վարչապետի պաշտպաններին, ովքեր որ ժողովրդի փողերը գողանալու վերաբերյալ ԲՀԿ պատգամավորների կոռռեկտ հարցերին պատասխանում են վարչապետապաշտպանական հիստերիայով, հորդորում եմ վարչապետի հետ միասին ներկայանալ նույն ոստիկանության բաժանմունք և ինքնախոստովանական գրել իրենց բոլոր հակաժողովրդական արարքների և Հայաստանի Հանրապետության ԲՀԿ-ական պատգամավորներին անձնական վիրավորանքներ հասցնելու համար”:   ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի օգնական՝ Արսեն Մկրտչյանն է […]

Գովազդ-մարդը երազում է ազատվել իր դաջվածքներից /ֆոտո/

Բիլի Գիբին, որը մի ժամանակ ցանկանում էր համաշխարհային ռեկորդ սահմանել մարմնին գովազդային դաջվածքների մեծ քանակությամբ, այժմ ցավում է, որ չի կարող ժամանակը հետ տալ:  Բռնցքամարտիկը շատ հաճախ մարդկանց ուշադրությունը գրավում էր իր անսովոր քայլերով: Իր ցածր աշխատավարձի պատճառով նա վաճառել էր իր երիկամը մի անծանոթի, որից հետո սկսել է իր մարմինը առաջարկել որպես գովազդ: Այժմ […]

ՀՀ սոցներդրումների հիմնադրամի կողմից կշարունակվեն համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները, մասնավորապես նշելով, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվող չորս վարկային ծրագրերից երեքն արդեն ավարտվել են: Ներկայում համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ