Կդիմեն վարչապետին, նախարարին ու Հայրապետյանին
Հունիսի 24-ին Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում ”Արարատ 73” ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր: Նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է: Նրա խոսքով` նման նախաձեռնություններ իրականացել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում: Նիստին մասնակցում էին […]





































