Ռուբեն Վարդազարյանն այլևս ԲԴԽ նախագահը չէ. նրա լիազորությունները դադարեցվեցին
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ «ԲԴԽ-ն որոշեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել ու դադարեցնել լիազորությունները», – հայտարարեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Որոշմանը դեմ է եղել միայն դատավոր Անի Մխիթարյանը. նա ունի հատուկ կարծիք։ Որոշումը, ի դեպ, ընդունվել է հունիսի 16-ին, սակայն այսօր է […]





































