18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Նույն մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են, որ ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը Բաքվում վտանգի է ենթարկելու իր կյանքը հանուն հայ ռազմագերիների»․ Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմում է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին’ կազմակերպելու իր այցը թշնամի երկիր և տեսակցելու հայ ռազմագերիներին։

 

Հասկանում ենք, չէ՞, որ այս պայմաններում թեկուզ պատգամավոր, բայց ընդդիմադիր գործչի համար, նաև ում Ադրբեջանն ու Թուրքիան անվանում են ռևանշիստ ու ազգայնական, անվտանգություն չի լինի Բաքվում։

Հանրության մեջ զօրուգիշեր տարածում են, թե ընդդիմությունը գործ անելու փոխարեն միայն խոսում է։ Նույն մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են, որ ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը Բաքվում վտանգի է ենթարկելու իր կյանքը հանուն հայ ռազմագերիների։

 

Արդյոք այդ համարձակությունը կարո՞ղ են ունենալ իշխանության քաջ նազարները»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ