10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Սիրիայից ներգաղթած փախստականներին հնարավորինս լայն աջակցություն պետք է ցուցաբերվի

Սեպտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Քրիստոֆ Բիրվիրթին: Վերջինս ՀՀ փոխարտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրման նամակը: Ողջունելով պարոն Բիրվիրթին՝ ՀՀ փոխարտգործնախարարը շնորհավորեց նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ համագործակցությանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Փոխնախարար Հովակիմյանը նշեց, որ […]

Տոկիոն կընդունի օլիմպիական խաղերը

Սեպտեմբերի 7 -ին Բուենոս Այրեսում հայտնի դարձավ 2020թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Երևանի ժամանակով 00:21 րոպեին Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարեց,որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն կընդունի 2020թ.ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ  խաղերը: Թեկնածուները երեք քաղաքներ էին՝ Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն: Առաջին փուլում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Տոկիո՝ 42 ձայն, Մադրիդ եւ Ստամբուլ՝26-ական ձայն: Lրացուցիչ ցուցանիշներով հաջորդ փուլ […]

Ստորագրահավաք

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունը, մտահոգված լինելով  Կոմիտաս 5-ում տեղի ունեցող ապօրինի շինարարությամբ, այսօր այցելել էր բնակիչներին` զորակցելու և աջակցելու նրանց իրենց արդարացի պահանջները բավարարելու համար : Կուսակցության նախագահ Անի Զախարյանը բնակիչների հետ ունեցած զրույցում ներկայացրեց նախապես մշակված ծրագիրը, որի հաջող իրականացումը կհանգեցնի բնակիչների պահանջների բավարարմանը: Ըստ դրա, որպես նախնական քայլ, նախատեսվում է հարակից 3 […]

Եվրոպացի փորձագետների հետ քննարկվել են բուհերի հավատարմագրման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է “Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան այցելած Որակի ապահովման եվրոպացի փորձագետների խմբի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բուհերի հավատարմագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրերը: “Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ինստիտուտի, ինչպես նաև բուհերում կրթության բարձրակարգ ստանդարտների ներդրումը: Այդ առումով, արդեն իսկ […]

Սոբյանինը 51.37 տոկոսով առաջատարն է

Նախօրեին Ռուսաստանում կայացած Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ընտրատեղամասերի արձանագրություններերի արդյունքներով` 51.37 տոկոս ձայն է հավաքել Սերգեյ Սոբյանինը: Երկրորդը 27.24 տոկոսով Ալեքսեյ Նավալնին է, փոխանցում է interfax.ru-ն: Այսպիսով, ընտրություններում երկրորդ փուլ տեղի չի ունենա: Ընտրություններին մասնակցելու մոսկվացիների թիվը կազմել է 32 տոկոս:

Հասկանալու ժամանակը

Հայ -ռուսական հարաբերությունների սպեցիֆիկան ստիպում է հաճախ մտածել դրա ակնառու միակողմանիության մասին, որին ամեն կերպ ձգտում է Ռուսաստանը: Եվ ահա, Մաքսային միությունում Հայաստանի անդամակցության որոշումը դարձավ նրա կովկասյան քաղաքականության ամենամեծ նպատակի իրականացման լուրջ նախադրյալը: Հիմա վաղուց ժամանակն է, որ պաշտոնական Երևանը Մոսկվային հասկացնի, որ ռուսական ռազմաբազայի ֆինանսական հարցերը մեծ խնդիր են, և դրանք գոնե պետք […]

Օբաման փորձում է համոզել կոնգրեսականներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է հանրապետական սենատորների հետ եւ փորձել է համոզել օրենսդիրներին աջակցել Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառման հարցով բանաձևին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է հանրապետական խմբակցության 6 անդամ։ Միեւնույն ժամանակ Սենատի աղբյուրները լրագրողներին հաղորդել են, որ Օբաման նախատեսում է երեքշաբթի հանդիպել դեմոկրատական խմբակցության ներկայացուցիչների հետ։ Նույն օրը նա կդիմի […]

Բերեզովսկին չի օգնի Հայաստանի հավաքականին

 Հայաստանի հավաքականի ավագ եւ Մոսկվայի “Դինամո”-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին   Չեխիայի ընտրանու հետ խաղում  վնասվածք է ստացել: Այդ իսկ պատճառով  68 -րդ րոպեին նա ստիպված լքել է  խաղադաշտը: Դարպասապահի մոտ հայտնաբերվել է ձախ ծնկի կապանների պատռվածք: Այդպիսի վնասվածքից հետո վերականգնումը տեւում է մոտ երեք շաբաթ: Այսպիսով, Բերեզովսկին բաց կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումը դանիացիների հետ,ինչպես նաեւ չի […]

Տիգրան Սարգսյանը Չինաստանում է

 Այսօր` սեպտեմբերի 9-ին,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:   Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի  Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաեւ երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր` առեւտրատնտեսական համա­գործակ­­ցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի […]

Բաթումիում Հայաստանի քաղաքացի է ջրահեղձվել

 Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, սեպտեմբերի 8-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի: Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1985 թ. ծնված Դ. Մ.-ն է: Որոնողափրկարարական աշխատանքները  կշարունակվեն նաեւ սեպտեմբերի 9-ի առավոտյան:  Նշենք, որ  երեկ հայտնաբերվել է Վրաստանի Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում սեպտեմբերի 7-ին` ժամը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված