՛՛Գազանը՛՛ կնոջն է շեղել /վիդեո/

Ավարտվել է ”I want to live” /ես ապրել եմ ուզում/ աբորտների դեմ ակցիան: Ակցիային մասնակցել է ավելի քան հազար մարդ, անցորդները թեմատիկ մոզաիկա են հավաքել: “Այս պատկերը նվիրելու ենք Երևան քաղաքին, կտեղադրվի տեսանելի վայրում, հուսամ Մաշտոցի պուրակում դա հնարավոր կլինի….”,- ասում է ակցիայի կազմակերպիչ, “Ինդիվիդում քասթինգ”-ի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը:
Սոս Սարգսյանին հեշտ չէր հրաժեշտ տալը: Կսկիծն ու ցավը բոլորինն էր՝ նահապետին էին հրաժեշտ տալիս: Ժողովրդական արտիստ՝ Կարեն Ջանիբեկյանի արցունքներում ողջ սերնդի ապրված կյանքի, դրա անցողիկության եւ թողած հետագծի խորհուրդ եւ հիշողություն էր ամփոփված: Մի քանի րոպե լուռ ու բազմանշանակ նայեց ընկերոջ կողմը ու լուռ առանձնացավ: Փորձեցինք խախտել հիշողության ալիքի ձայնը՝ երկու բառ կորզել, սակայն […]
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 4-ը: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում կամփոփի Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում։ Նախատեսվում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը նստաշրջանի ընթացքում` հոկտեմբերի 2-ին: Հարկ է նշել, որ Մաքսային միության միանալու մասին հայտարարությունից հետո […]
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կոչ է արել “Ոչ ասել Պուտինի այցին Հայաստանի Հանրապետություն”: “Չէ, հաստատ որոշ մարդիկ իրապես կրակի հետ են խաղում, և բացարձակապես համարժեք չեն ընկալում իրավիճակի ողջ լրջությունը, կամ էլ թքած ունեն բոլորիս վրա․․․ Պուտինի այցը չպետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետություն: Ոչ ենք ասում նման դիկտատորի այցին Հայաստանի Հանրապետություն, Սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանի […]
՛՛Հայաստանում երաժշտական քաղաքականությունը ճիշտ ուղու վրա չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մշակութաբան Ռուբեն Անգալադյանը: Նա վստահ է, որ երգարվեստում էլ մենիշխանություն է տիրում, գործում է փողի միջոցով ամեն ինչ գնելու և ՛՛ԽԾԲ՛՛-ի օգնությամբ հաջողությունների հասնելու եղանակը: Իսկ ինչպես է վերաբերում, երբ արվեստագետը զբաղվում է քաղաքականությամբ, նա պատասխանեց. ՛՛Դա անհեթեություն է: Այսօրվա պառլամենտն ինձ համար […]
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Ստրասբուրգ ժամանած լրագրողները այս գիշեր գիշերը հրդեհի ահազանգի պատճառով ստիպված են եղել լքել հյուրանոցը, փոխանցում է gazeta.ru-ն: Հյուրանոցում, որտեղ տեղավորվել էին լրագրողները, հնչել է հակահրդեհային ահազանգ, ինչից հետո լսվել է շենքի տարածքը լքելու մասին կոչը` ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Հյուրանոցի հյուրերը լքել են իրենց համարները, սակայն շուտով պարզվել է, որ ազդանշանը միացել է մեկի պատճառով, ով ծխել է իր սենյակում:
Ռուսաստանի առաջնության 11 – րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին ՛՛Զենիթն՛՛ ու ՛՛Սպարտակը՛՛ :Խաղը անցավ անչափ լարված ու դիտարժան պայքարում եւ միայն վերջում դաշտի տերերին հաջողվեց հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը եւ հաղթել 4 – 2 հաշվով : ՛՛Սպարտակի՛՛ խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը մասնակցեցին հանդիպմանը : Ընդ որում 70 -րդ րոպեին Օզբիլիզի փայլուն անցումից […]
Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը: Հիշեցնենք, վերջին անգամ ՀՀ նախագահը համաներման առաջարկով հանդես է եկել 2009թ. հունիսին: Սպասվող համաներումը ըստ տեղեկությունների՝ բավական ընդգրկուն է լինելու: ԱԺ կանոնակարգ-օրենքովով Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի […]
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Ողջունելով հյուրին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ […]