27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Միայն մեկ խախտում է գրանցվել

Թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած  Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով  լրացուցիչ ընտրությունների ժամանակ  ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն»  խմբակցության կողմից նշանակվել են հանձնաժողովի անդամներ բոլոր 76 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Քվեարկության օրը նշված անձանցից որևէ մեկը չի բացակայել: Պատգամավորի թեկնածու Արմեն  Կարապետյանը (ՀՀԿ) ունեցել է վստահված անձ թվով 68 ընտրական տեղամասերում, իսկ  պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը («Ժառանգություն» կուսակցություն)՝ թվով 27 ընտրական տեղամասերում: Թվով 76 […]

Նշանակվել է

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության  մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում […]

Շոկ. մահացած նորածինը “հարություն է առել” պատարագի ժամանակ /ֆոտո/

Բրազիլիայում նորածին աղջնակն սկսել է կյանքի նշաններ ցույց տալ 3 ժամ այն բանից հետո, երբ բժիշկները հայտարարել են, որ նա մահացել է:  Միջադեպը տեղի է ունեցել Լոնդրին քաղաքում: Աղջնակին անվանել են Յասմին Գոմես: Սակայն այժմ հարազատները նրան “հրաշք-երեխա” են անվանում: Երեխայի անունով արդեն հասցրել են մահվան վկայական գրել, սակայն նա “հարություն է առել” պատարագի ժամանակ: […]

Ով է կրակել Բուդաղյանի վրա վերեւից` Փաշինյանը հարցրեց զինդատախազին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց հունիսի մեկին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ: Փաշինյանը նայել է այդ դեպքի տեսագրությունը և արձանագրել է հետևյալը. ՛՛Ըստ տեսանյութի ՝ կա մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է այն մարդկանց խմբի […]

Քիմիական զենքի փորձագետները ավարտել են իրենց առաքելությունը Դամասկոսում

ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետները, ովքեր Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման հանգամանքներն էին ստուգում, ավարտել են իրենց առաքելությունը Դամասկոսում եւ հեռացել, փոխանցում է Газета.Ru-ն: Ուսումնասիրությունների արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի կեսերին: 

Մեծ Բրիտանիան խոշոր ներդրումներ կանի Հայաստանում

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյֆսը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Մեծ Բրիտանիան փորձում է օրինակ ծառայել աշխարհի բոլոր երկրներին Հայաստանում ներդրումային դաշտ ստեղծելու համար: Դեսպանը տեղեկացրեց, որ արդեն բրիտանական մի քանի խոշոր կազմակերպություններ ներդրումային ծրագրեր են ներկայացրել.”Դեղագործական բնագավառում ունենք մեծ ներդրումներ, բայց ընդհանուր առմամբ ներկայիս վիճակը անբավարար է, դեռ […]

Գեւորգ Կոստանյանին հիշեցրին բանակին մատակարարված գոմեշի միսը

ՀՀ գլխավոր դատախազի թեկանծու Գևորգ Կոստանյանին Ազգային ժողովում հարց ուղղեց նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հարցը վերաբերում էր մի քանի զորամասներում տավարի մսի փոխարեն մատակարարված գոմեշի մսին և “մեղավորներից մեկի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի ուշ հարցաքննությանը.  ՛՛Ի՞նչով էր պայմանավորված ձեր՝ այսպես ասած՝ մեղմ վերաբերմունքը Փայտյանի հանդեպ՛՛,-հարցրեց պատգամավորը: […]

Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22 ամյակը

Ս.թ սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 22-րդ ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման շրջանակներում  ցուցադրվել է Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը և ներկայացվել «Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը: Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը խոսել է Արցախի կարևոր ձեռքբերումների, նրա զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին և ընդգծել ԼՂՀ այցելելու անհրաժեշտությունը: «Արցախ` […]

Բախը խնդիրներ չի տեսնում

Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նորընտիր նախագահ Թոմաս Բախը խնդիրներ չի տեսնում, որ 2022թ աշխարհի առաջնությունը անցկացվի ձմռանը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ պետք է անցկացվի նաեւ ձմեռային օլիմպիական խաղերը: “2022թ. աշխարհի առաջնության տեղափոխությունը ձմռանը չի խանգարի ձմեռային օլիմպիական խաղերին: Դա ՖԻՖԱ-ի խնդիրն է, մենք իրավունք չունենք խառնվելու նրանց գործերին: Մի քանի օր առաջ զրուցել եմ ՖԻՖԱ-ի նախագահի […]

Իրավիճակը փոխվել է Ֆյուլեի կողմից հնչեցրած պնդումից հետո. մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Ստրասբուրգում այսօր` սեպտեմբերի 30-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդարանական խորհրդի վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում նախատեսված է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթը: Հայաստանյան պատվիրակության անդամ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը Henaran.am-ին մասնավորապես տեղեկացրեց, որ ԵԽԽՎ  աշնանային նստաշրջանի օրակարգում Հայաստանի հետ կապված ամենանշանակալին ՀՀ Նախագահի ելույթն է, որը նախատեսված է հոկտեմբերի 2-ին: Այսօր ծրագրված է ՀՀ Արտաքին գործերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ