18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վիկ Դարչինյանը պատրաստվում է ոչնչացնել մրցակցին

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ում տեղի կունենա 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպոն Վախթանգ Դարչինյանի մենամարտը երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպնցի Նոնիտո Դոների հետ: Դարչինյանը կփորձի ռեւանշի հասնել մի քանի տարի առաջ կրած պարտության դիմաց:

Հիշեցնենք, որ այն ժամանակ հայազգի բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկվեց Դոների կողմից, բայց Դարչինյանը վստահ է, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ է լինելու:

՛՛ Ես նոկաուտի կենթարկեմ նրան: Ես շատ բան կարող եմ անել, շատ մեծ էներգիա ունեմ եւ ես շատ եմ մոտիվացված: Ես պատրաստվում եմ ռինգ դուրս գալ եւ ոչնչացնել նրան: Ուզում եմ ապացուցել ողջ աշխարհին, որ այս մարտին ես երկար եմ սպասել եւ հիմա ես պատրաստ եմ:՛՛,- հայտարարել է Դարչինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ