Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի պաշտպանության նախարարը
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Արարողության ավարտին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին […]





































