05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր   ընդունել է  Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ)  ներդրումային միջավայրի ստորաբաժանման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ագրոբիզնեսի ծրագրի ղեկավար Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին:

2011 թվականից  ՀԲԽ  անդամ  Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)   Հայաստանում  ներդրումային միջավայրի բարեփոխումների խորհրդատվական ծրագիր է իրականացնում:

Ողջունելով հյուրին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը  բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի  գործունեությունը՝  նշելով, որ տարիներ ի վեր կորպորացիայի   իրականացրած աշխատանքի շնորհիվ է նաև, որ   Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման , սննդի անվտանգության  և տեսչական ստուգումների  ուղղությամբ մեծ աշխատանքներ է իրականացվել:

Պարոն Շտրուբենհոֆը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել է, որ   IFC-ն   գյուղատնտեսությունը համարում է գերակա ուղղություն:

Հանդիպման ժամանակ նախարարը կարևորել է վերամշակող արդյունաբերության ոլորտում  HACCP համակարգի ներդրումը, որն ավելի մրցունակ կդրաձնի արտադրողներին միջազգային շուկայում   և  ակնկալում է,  այս հարցում IFC-ի  աջակցությունը:

Զրուցակիցները   քննարկել են  նաև համագործակցության նոր եզրեր , ինչպես նաև  հստակեցրել են  2014-2017 թվականների  նոր ծրագրերի իրականացման ուղղությունները:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ