Պոմպակայանները դադարեցնում են աշխատանքը
(«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2013թ. սեպտեմբերին) Սեպտեմբերի կարևորագույն ձեռքբերումը «Երևան Ջուր» ընկերության համար «Արարատյան» և «Շորշոր» ջրաղբյուրների պոմպակայանների աշխատանքի ամբողջովին, իսկ «Գյումուշի» և «Գառնիի» պոմպակայանների՝ մասնակի դադարեցումն է: Ճիշտ է, վերջին տարիներին, լեռներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ, դրանք ավելի ու ավելի նվազ հզորությամբ էին գործում, բայցևայնպես, շոգ եղանակներով պայմանավորված ջրի սպառման ծավալների ավելացման պատճառով, ընկերությունը ստիպված է ամռանը չաշխատող պոմպերի […]





































