21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայր Հակոբը` մեղադրում է Մութաֆյանին /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբ աբեղա Գրիգորյանը հերքեց իր հանդեպ հնչեցրած մեղադրանքները: Հիշեցնենք, որ երեկ միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հրապարակել էր նրա լուսանկարները, որտեղ նա կերակրում է Դավիթ անունով տղային: Հղում անելով արվեստաբան Լևոն Մութաֆյանին Սևակ Հովհաննիսյանը ասել է, որ հայր Հակոբը համասեռամոլ է:

“Իմ անձնական համակարգչից գողացել են կամ ուղղակի անհետացել են նկարներ, որոնք իմն են` անձնական և արխիվային և արդյունքում սկսվում է շահարկվել Լևոն Մութաֆյանի կողմից և հետո ակամայից նաև Սևակի”,-միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի հետ առերեսումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայր Հակոբը հայտնեց իր մտահոգությունները:

Արվեստաբան Լևոն Մութաֆյանի հանդեպ կուսակրոն քահանայի մեղադրանքների հիմնավորումը այսպիսին էր. ”Լևոն Մութաֆյանը ունի ընդգծված հակաէջմիածնական և հակաեկեղեցական կեցվածք, բոլորը գիտեն, որ իր հրապարակումներում Մութաֆյանը բազմիցս վիարվորում է եկեղեցուն”,-նշեց Հակոբ աբեղա Գրիգորյանը:

Հոգևորականի դիտարկմամբ իր նկատմամբ հալածանքները սկսվել են մի հոդվածի շուրջ ծավալված քնարկումներից:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ