19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նախարարները Ազգային ժողովում ձանձրանո՞ւմ էին

Ազգային ժողովում քննարկվում է 2014թ-ի բյուջեի օրենքի նախագիծը: Սակայն քննարկումը կարծես թե ոչ պատգամավորներին է հետաքրքրում, ոչ էլ նախարարներին: Դահլիճը կիսադատարկ է, զեկուցում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, սակայն պատգամավորներն ու նախարարները նրան չեն լսում: Հարցեր զեկուցողին միայն Հրանտ Բագրատյանն է ուղղում:

Նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը դահլիճում չէ: Նա նիստի սկզբում իր ներկայությամբ պատվեց ներկա պատգամավորներին, ապա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հեռացավ դահլիճից։ Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պլանշետով կայքերի լրատվությանն էր հետևում, այնուհետև նկատելով, որ լուսանկարում ենք, արագ այցելեց Տարածքային կառավարման նախարության կայք։ Ֆինանսների նախարարը ինչ-որ գիրք էր ընթերցում։ Իսկ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աֆորիզմների գրքույկ էր բերել իր հետ, ընթերցում էր և դուրս գրում առավել շատ դուր եկածները։ Ընթերացնությամբ էր զբաղված նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ Վաչե Գաբրիելյանը ուշադրությամբ իր հետ բերած փաստաթղթեր էր զննում։

Ընդդիմադիր ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներն էլ զրույցի էին անցել: Սա ստիպեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին երկու անգամ նկատողություն անել: ՛՛Խմբակցության նիստերը դադարեցրեք՛՛,-ժպտալով հորդորեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ