11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարներն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին

Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։ Շնորհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Ազգային տոնի օրը, քանի որ մեր ընդհանուր նպատակն է համադրել ջանքերը՝ ի նպաստ համահայական խնդիրների լուծման, Հայաստանի պետականության առավել […]

Այն, ինչին ժողովուրդը ձգտել է, մենք կարողացել ենք մեր ժողովրդին տալ այդ օրը. Ս. Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն շնորհավորել է հայերին Անկախության 22-ամյակի կապակցությամբ: Եռաբլուր պանթեոնում նա ասել է, որ Անկախության տոնը մեր ժողովրդի ամենաթանկ տոնն է։ Նախարարի խոսքով` բնութագրում է մեր հայ ժողովրդի նորօրյա պատմությունը, մեր ազատական տենչը: “Այն, ինչին ժողովուրդը ձգտել է, մենք կարողացել ենք մեր ժողովրդին տալ այդ օրը. ստեղծել ենք անկախություն, որը պետք է […]

Աղունիկ պահելը մեղք չէ … աղավնին սուրբ է՝ լավ կլինի /վիդեո, ֆոտո/

Գյումրիի ՛՛Յոթ վերք՛՛ եկեղեցու դիմաց աղավնիներ վաճառող Անդրանիկը չի կարող ասել, թե Անկախության օրը քանի աղվանի կվաճառի. “Շաբաթ կիրակի դոխերը լավ ծախվում են, մեկը կառնի մատաղի համար, մեկը օդ թռչնելու, էդի մարդկանցից ա կախված… դե կարողա էսօր շատ առնեն՝ տոն ա”: Հիմնականում մատաղի համար են գնում, այդ դեպքում գինը չեն սակարկում: “Մարդը ուզում ա Աստծուն […]

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է հայ ժողովրդին

Հայաստանում Միացյալ Թագավորության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Դեսպան Ջոնաթան Էյվսն էլ գրել է. “Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ, քանի որ այն ձգտում […]

Շնորհավոր ժողովուրդ ջան, բարդ ա, խնդրհարույց ա, բայց մերն ա

ՀՀ անկախության 22-ամյակի տոնը տեղափոխվել է նաև Facebook սոցիալական ցանց: Բոլորը շնորհավորական գրառումներ են անում: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: Զաքար Խոչաբաղյանը գրել է.  ՛՛Տոնդ շնորհավոր Հայաստան: Դարերի երազանքն իրականացվեց մայիսի 28-ին և այսօր դրա վերահաստատման օրն է: Անկախությունն հոգեվիճակ է: Բոլոր ճղճիմ մարդիկ, ովքեր էսօր կփորձեն ցեխ շպրտել իրենց ներսի մաղձն են ցույց տալիս… […]

Որ դեպքում է Ուկրաինան պատրաստ միանալ Մաքսային միությանը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Յալթայում կազմակերպված եվրւսինտեգրման հարցերով ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է միանալ Մաքսային միության այն դրույթներին, որոնք չեն խանգարում ԵՄ-ի հետ երկրի մերձեց­մանը, փոխանցում է news.liga.net-ը: “Մենք պատրաստ ենք դիտարկել Մաքսային միության այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՄ-ի պահանջներին, եւ Մաքսային միությանը միանալ այն չափով, որքանով որ դա կհամապատասխանի Ուկրաինայի ազգային […]

Արմեն Երիցյանի գլխավոր դատախազ նշանակվելու հավանականությունը

Մեկ շաբաթից ավելի է՝ մամուլն ու քաղաքական դաշտը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուներին: Henaran.am-ին հայտնի դարձավ, որ իշխանական կուլիսներում քննարկվում է ԱԻ նախարար, նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի նշանակման հավանականությունը:  Այս առնչությամբ ԱԻՆ խոսնակ Նիկոլայ Գրիգորյանն ասաց՝ ”Հիմք չունեցող խոսակցություններ են” : Հիշեցնենք, օրերս լրացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Ըստ Սահմանադրության՝ Գլխավոր […]

Դիլիջանի փոխարեն Բորժոմի, Սևանի փոխարեն՝ Քոբուլեթի /վիդեո/

Դիլիջանի փոխարեն Բորժոմի, Սևանի փոխարեն՝ Քոբուլեթի: Ինչու են հայերը գերադասում վրացական հանգիստը հայրենականից: Henaran.am-ի դիտարկմանը, թե հայաստանյան հանգիստն իր քաղաքացիների համար ավելի թանկ է, քան հարեւան Վրաստանում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. “Թանկ են հասկացությունը հարաբերական հասկացություն է: Ցանկացած գնահատական տալիս, եթե ուզում ենք լինել օբյեկտիվ և արդյունավետ, դա պետք է անել […]

Ցնծում էր ողջ սփյուռքը, նաև մենք /վիդեո/

՛՛Անկախությունն Աստծու շնորհն է մարդկանց, և մարդիկ պետք է օգտագործեն այս ազատությունը: Ուրախ եմ, որ հայ ժողովուրդն ընտրել է ազատությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ տիկին Արմենուհին: Նա հիշեց, որ իրենք 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում չէին, ԱՄՆ-ում էին,  սակայն այն զգացողությունը, որ ունեցել են հայաստանցիներն այդ օրը, իրենք էլ են ունեցել: […]

Մոնակոն 60 միլիոնանոց պայմանագիր է առաջարկում Վալդեսին

Ֆրանսիական Մոնակոն մտադիր է պայմանագիր կնքել Բարսելոնայի եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսի  հետ հաջորդ ամռանը, երբ վերջինիս պայմանագիրը կավարտվի Բարսելոնայի հետ:Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել փոխել ակումբը եւ հրաժարվել է պայմանագիրը երկարաձգել:Իսկ ահա Մոնակոն, որի տերն է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոբովլեւը, պատրաստ է բավականին մեծ գումարներ առաջարկել 31-ամյա դարպասապահի համար: Նա պատրաստ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ