03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրաքաղաքում լրացուցիչ ծառատունկ կիրականացվի

 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է մայրաքաղաքի կանաչ տարածքների համալրման ծրագրի եզրափակիչ օրվա համաքաղաքային ծառատունկին և հետևել Դավթաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ընթացող ծառատունկին։ Աշնանային ծառատունկին Երևանում 15000 ծառ և նույնքան էլ ծաղկող թուփ է տնկվել, ընդ որում, 12000-ը՝ վարդ։

՛՛Աշնանային ծառատունկին ծրագրված քանակով ծառերն արդեն տնկվել են, սակայն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են, մայրաքաղաքը դեռ կհամալրվի ծառերով։ Ծառերի լրացուցիչ քանակ է բերվել՝ 3000 գնդաձև ակացիա և սոսի։ Աշնանային ծառատունկ է իրականացվել այն տարածքներում, որտեղ ոռոգման ցանց կար կամ անցկացվել է այս տարի։ Երևանի կանաչապատման գործում, անշուշտ, անելիքներ դեռ շատ կան։ Արդեն նախագծել ենք 2014 թվականին և՛ ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքների իրականացման ծրագիրը, և՛ նոր կանաչ տարածքների ստեղծման ծրագիրը։ Հաջորդ տարի անտառավերականգնման աշխատանքներն ենք շարունակելու այն տարածքներում, որոնցում ևս այս տարի ոռոգման ցանց է անցկացվել, տեղադրվել են պոմպակայաններ, մշտական ջրամատակարարաման խնդիրը լուծված է՛՛,- նշել է Կամո Արեյանը։ 

Հաջորդ շաբաթ շարունակվելու է համաքաղաքային ծառատունկի լրացուցիչ փուլը, որին զուգահեռ, Երևանի քաղաքապետի հորդորով, տնտեսվարողները նույնպես շարունակելու են մշտադալարների տունկը՝ իրենց գործունեության տարածքների հարակից մայթերին։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ