04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքական հետապնդում է իրականացվում

՛՛Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քնչական մարմինը որևէ գործողություն չի կատարում: Անգործության է մատնված, առաջնային գործողությունները, որոնք պետք է կատարվեն, չեն կատարվում, և դրա վրա դատարանները աչք են փակում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյան փաստաբան Արա Զաքարյանը:

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը հիմքերը չի տրամադրում դատարանին՝ պատճառաբանելով, որ դա գաղտնիք է: Նա կալանքի ժամկետը երկարացնելու որոշումն անօրինական է համարում, և արդեն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: ՛՛Վոլոդյայի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, դրա համար չեն ուզում նրան ազատ արձակել: Ուրիշ պատճառ նրան մեկուսացնելու ես չեմ տեսնում: Պաշտպանության նախարարաի այն կարծիքը, որ նա պայմանավորվածություն ուներ Վոլոդյա Ավետիսյանի հետ, ով խախտել է այդ պայմանավորվածությունը, խոսում է այն մասին, որ նրան փորձում են մեկուսացնել՛՛,-բացատրեց փաստաբանը: Վերջինիսի անհանգստացնում  է նաև այն, որ դատարանը տեղեկություն չի տրամադրում, թե ինչ հիմքով է քրեական գործ հարուցվել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ