11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Կառավարությունը հրաժարական կտա՞

՛՛Յոթ տոկոս տնտեսական աճի թիրախն առաջին հերթին քաղաքական թիրախ է, և դա  ենթադրում է, որ Կառավարությունը պետք է անի հնարավորը, որպեսզի ապահովի այդ թիրախը: Դեռ տարին չի ավարտվել, տարին կավարտվի ու պետք է ամփոփվի, թե արդյոք Կառավարությունն արել է ամբողջն ինչ հնարավոր էր այդ թիրախն ապահովելու համար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ […]

Իջեցվել են Գյումրու քաղաքապետի հրահանգով. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ն շարունակում է ներկայացնել  Գյումրիի քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի  ստուգումները։ Ըստ թերթի, քաղաքապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցի աշխատակիցներից շատերը սպասում են, թե երբ է ՎՊ-ն անդրադառնալու աշխատավարձերի “նվազեցման” խնդրին։ Պարզվում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների հիմնարկների մի քանի հարյուր աշխատողների աշխատավարձերը, Սամվել Բալասանյանի հրահանգով, իջեցվել են 20-25 հազար […]

Կրճատումներ գանձապետարանում. Առավոտ

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժինների մի խումբ աշխատակիցներ նամակով դիմել են “Առավոտ”-ին: Ըստ նրանց 17 տարի շարունակ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար այն կատարելագործվել է, սակայն հիմա սկսվել է լուծարման գործընթացը: Մոտ 200 աշխատող մարզերում կհամալրեն գործազուրկների շարքերը:  Մանրամասները թերթի համարում:

Վարչապետը վերցնո՞ւմ է ավիափոխադրումների ոլորտը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթերով, ինչը ենթադրում է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից։ Նա սեպտեմբերի 29-ին չարտերային չվերթով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ էլ՝Բրյուսել։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց “Էյր Արմենիա” ավիաընկերության ինքնաթիռներով։  Այդ ընկերության […]

Երեւանցի տղային սպանել է ԿԳԲ-ի Արտակի որդի՞ն. Հայկական ժամանակ

Օրեր առաջ Վանաձորում մրցումների մեկնած Երեւան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցեւի մայրը՝ Անահիտ Հարությունյանը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում ասել է, որ որդին կապ չունի միջադեպի հետ:  “Հոկտեմբերի 12-ի առավոտյան աշխատանքի վայրից Կարենն ինձ զանգեց, ասեց՝ մամ, ինձ 3000 դրամ գումար ա պետք, ես ասեցի՝ կտամ ու ինքը եկավ տուն, փողը […]

Պոլիտեխնիկի ռեկտորը գնացել է. Հայոց աշխարհ

 Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը հոկտեմբերի 21-ից արձակուրդ է գնացել եւ կվերադառնա նոյեմբերի 8-ին: Իսկ բուհում շարունակվում է ստորագրահավաքը, որով դասախոսները պահանջում են Ավետիսյանի հրաժարականը: Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:     Էդուարդ Մանուկյանը, որը ՀՊՃՀ հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր է, այդ ստորագրահավաքի նախաձեռնողներից է: Խոստովանում է` անձամբ Արա Ավետիսյանի դեմ ոչինչ […]

Դատավորը սպառնում է. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանն եւ նրա հարազատները սպառնում են պարուսույց Նունե Մկրտչյանին:          Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ինքը պահանջել է դատավորից վճարել իր պարտքերը: “Նրանք հանձնեցին իրենցից գնված իմ բնակարանի բանալիները, բայց մենակ տեսնեք, թե ինչ պարտքեր կան: Ջրի վարձավճարի պարտքը 12.000 դրամ է, լույսը՝ 59.000 դրամ, հեռախոսը՝ […]

Ո՞վ կարող է ճնշել Զարուհուն. Հրապարակ

Սերժ Սարգսյանին հարց տալու նախորդ օրը Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ պլենար նիստի ժամանակ որոշած է եղել “ջախջախիչ” հակապուտինյան հարց տալ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, սակայն չի տվել։ “Հրապարակ”-ը փորձեց ճշտել՝ ինչո՞ւ։ “Ես Նարիշկինի հետ հանդիպում, զրույց եմ ունեցել, պարզաբանումներ եմ պահանջել, հրապարակավ հարցը չեմ հնչեցրել, որովհետեւ գտա, որ նպատակահարմար է, որ առանձին իր հետ զրույց […]

Տան հեռախոսները չի լսվում. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն  “Ասում են…” խորագրի ներքո գրել է, որ  վերջին օրերին` կապված ներքաղաքական լարվածության հետ, բջջային հեռախոսների գաղտնալսումն ահավոր թափ է հավաքել` “մի այլ կերպ”: Ստուգվում են ոչ միայն “օտարները”, “կասկածելիները”, այլեւ յուրայինները: Քաղաքական դաշտի բոլոր սուբյեկտները ստիպված ապավինել են լավ մոռացված հնին, վայր են դրել բջջա-թվային այֆոններն ու սմարթֆոնները ու լարային` “տան հեռախոսով” […]

ՄԻՊ-ի տունը կռիվ է ընկել. Ժամանակ

ՄԻՊ-ի գրասենյակում երեկ բավական լարված վի­ճակ էր: “Ժամանակի” տեղե­կություններով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը որոշ մարդկանց ազատել է աշխատանքից, եւ առաջիկայում նոր ազատումներ են լինելու: Պատճառը, ըստ օմբուդսմենի մամլո խոսնակի, այն է, որ հիմա Աժ-ում բյուջեն է քննարկվում, եւ դեռ հարց է, թե կառավարությունը որքան գումար կհատկացնի օմբուդսմենի գրասենյակին: Չհատկացնելու դեպքում մարզային արագ արձա­գանքման խմբերը կփակվեն: Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված