Վերադարձնել գերիներին. Արման Թաթոյանը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ուղարկել է այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացելու վերաբերյալ: Ըստ Թաթոյանի՝ ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում, տարիներով է վարվել հայատյացության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` […]





































