13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Վլադիմիր Գասպարյանի հետ մոմ վառելու չէր գնա /վիդեո/

Խաչիկ Ստամբոլցյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես ասաց, որ “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննսիյանի ընտրական բոլոր ծախսերը հոգացել է Հայ ավետարանչական եկեղեցին: ”Հիմա հետեւություն արեք, ո՞վ է աղանդավոր”,-ասաց նա: Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն էլ հեգնեց, թե եթե աղանդավոր լիներ, Վլադիմիր Գասպարյանի հետ մոմ վառելու չէր գնա: Ըստ Ստամբոլցյանի, դա ուղղակի […]

Երևանի քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Միխայիլ Մոկրեցովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ առանձնակի կարևորելով Երևանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ընդգծել է, որ այս տեսանկյունից հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրապես օրինակելի է. ՛՛Երկու քաղաքների համատեղ ջանքերի շնորհիվ Երևանի և Սանկտ Պետերբուրգի հարաբերություններն այսօր գտնվում են ամուր հիմքերի […]

Աննախադեպ մեծ թվով ցուցարարները խոստանում են չհեռանալ Ազգային ժողովից /վիդեո/

Այսօր դարձյալ Ազգային ժողովի մոտ հավաքված ցուցարարների թիվն աննախադեպ մեծաքանակ է. մասնավորապես 1974 թվականից հետո ծնվածներ , որոնք եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու`  պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ: Նկատենք, որ հավաքվածների թիվն անցնում էր երկու հազարը: ”Մենք դեմ ենք կոնկրետ պարտադիր բաղադրիչին, չնայած օրենքը ունի շատ թերի կողմեր: Նկատենք, որ այսօր մեր ժողովրդի համար […]

Թայլանդում ոստիկանների հետ բախումների արդյունքում 3 զոհ եւ 100 տուժած կա

Թայլանդում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների արդյունքում երեք ցուցարար է զոհվել, կա 100 տուժած: Մարդիկ տուժել են հատկապես արցունքաբեր գազի կիրառումից: Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Բանկոկում օրեր շարունակ անհանգիստ իրավիճակ է, հարյուրավոր մարդիկ հակակառավարական ցույցեր են անում: Երկրի ընդդիմության ներկայացուցիչները փորձում են գրավել կառավարության շենքը:

Շատ էին ոգևորվել, որ բոլորով ստորագրել էին մի թղթի տակ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ ըդդիմադիրների քննարկումից հետո ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցով ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: ՛՛Շատ էին ոգևորվել, որ բոլորով ստորագրել էին մի թղթի տակ՛՛,-դիմելով ընդդիմադիր ու այլընտրանաքային խմբակցություններին ասաց նա: ՛՛Կամ մենք երբեք ենք սուտ ասել՛՛,-հարցրեց պատգամավորը: Նա հիշեցրեց, որ երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջարկում էր […]

Վարդայի ոճը լավագույնն է` ըստ հայտնի դիզայներների /ֆոտո/

Հայազգի երգչուհի եւ մերկապարուհի Վարդան բազմիցս շոու-բիզնեսի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկն է ճանաչվել: Մոդայի քննադատներն ընդգծում են նրա հագուստների առանձնահատկությունը եւ նրան անվանում են ամենաոճային աստղերից մեկը: Վարդանուշ Մարտիրոսյանը` Վարդան, օրերս fashion-շոուի ժամանակ լավագույնն է ճանաչվել իր ոճով: Երեք պրոֆեսիոնալ մասնագետ գնահատել են նրա ճաշակով հագնվելը: Նրան գնահատել են այնպիսի հայտնի ոճաբաններ, ինչպիսիք են` Պոլինա Նենյան, […]

Մեզ վրա կառավարությունը որեւէ լիազորություն չունի. Հովիկ Աբրահամյան

՛՛Արդյոք Հայաստանում կենսաթոշակային համակագրն ունի ռեֆորմների անհրաժետություն: Այո, ունի և դա հասկանում ենք բոլորս: Ո՞ր կառավարությունը, ո՞ր իշխանությունը կարող է գնալ նման լրջագույն ռեֆորմների: Այն կառավարությունը կարող է գնալ նման ռեֆորմների, որը ունի հանրության վստահությունը: Ունի՞ այս կառավարությունը, որը առաջարկել է այս ռեֆորմը, հանրության վստահությունը, պատասխանը մեկն է՝ ոչ՛՛,-Պարտադիր կուտակային կենսաթոշակայաին համակարգի վերաբերյալ ելույթում նշեց […]

Կոռեկտ լինել եւ զրպարտություններով չզբաղվել

”Մի ցավոտ ռեֆորմ էլ դուք եք ուզում անցկանցնել: Բայց կարծես չեք հասկանում մի կարևորագույն հանգամանք. ”շոկային թերապիայի” ցավոտ ռեֆորմներ կարող է անցկացնել միայն այնպիսի իշխանությունը, որն օգտվում է ժողովրդի անվերապահ վստահությունից, ձևավորվել է համաժողովրդական շարժման հետևանքով իշխանության գալու արդյունքում և ընկալվում է ժողովրդի կողմից որպես արդարամիտ, ազնիվ և բացառապես պետական շահերով առաջնորդվող քաղաքական թիմ”,-այսօր խորհրդարանում […]

Պուտինյան Ռուսաստանը չափազանց թույլ է, որպեսզի կանգնեցնի Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին. Telegraph

Եվրամիությունն առաջարկում է Ուկրաինային ասոցացման համաձայնագիր կնքել, ԵՄ-ն եւ իր անդամ-պետությունները պատրաստ են աջակցել Ուկրաինայում եվրոպական տենդենցներին, դանդաղ, բայց հաստատուն բարեփոխումներին: Սակայն ԵՄ-ն պատրաստ չէ միլիարդավոր եվրոներ տրամադրել, որպեսզի փոխհատուցի այն կորուստները,որոնք Ուկրաինան կկրի, եթե երկրի տնտեսությունը շարունակի լինել “պուտինյան” պարտադրանքի տակ, գրում է The Telegraph-ը: Հեղինակը վստահեցնում է, որ մի քանի տարուց Ուկրաինան լիովին […]

Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր քվերակության դրեց երեկ քննարկված Վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվեց 88 կողմ ձայնով: Դեմ քվերակողների թիվը 7 էր, իսկ ձեռնպահ քվեարկել էին 8-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված