15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Բրազիլիայում պտղաբերության Աստծուն են պաշտում. աշխարհը եւ Ամանորը շարքից

Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

՛՛Չելսիի՛՛ հայազգի սանը կտեղափոխվի Ուկրաինա

Հունվարի 5-ին Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող ՛՛Գովեռլան՛՛ կսկսի պատրաստվել Ուկրաինայի առաջնության երկրորդ հատվածին: Ակումբը մեկնել է Թուրքիա ուսումնամարզական հավաք անցկացնելու:Թիմի հետ են նաեւ պոտենցիալ նորեկներ, որոնց թվում է հայազգի 21-ամյա կիսապաշտպան Աշոտ Պողոսյանը: Պողոսյանը Չելսիի ակադեմիայում է հայտնվել 10 տարեկան հասակում եւ այնտեղ անցկացրել է 5 տարի: Պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է եկել ՛՛Բրետֆորդ՛՛ ակումբում: […]

Նունե Եսայանը բալիկ է ուզում

ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը Ամանորը դիմավորել է ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է artlurblog-ը: Ի դեպ, երգչուհու երազանքն է այս տարի հղիանալ: Կայքը հիշեցնում է, որ երգչուհին երկու տարի առաջ կորցրել է չծնված բալիկին՝ նյարդային սթրեսի պատճառով: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Շարունակվում են տոնական միջոցառումները

Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի 5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ուրախ համերգային ծրագիր: Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական գեղեցիկ համարներ: Երեխաներին ողջունել են նաև սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ և , իհարկե, […]

Երկու օրում 13 ՃՏ պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայք-էջը:

Հունվարի 5-ից մեկնարկում է Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը

Վաղը՝ հունվարի 5-ին, երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից, Հայ առաքելական եկեղեցիներում կսկսվի Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը: Եկեղեցիներում այդ օրը մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:  Ճրագալույցի Ս. Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է` ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը` երեկոյան, մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց […]

Արի երգով ու պարով. ամանորյա բանաստեղծությունների շարքից

ՆՈՐ ՏԱՐԻ Նոր տարի,նոր տարի Ձմեռ պապի հետ արի, Ձյուն լինի, թե` գիժ քամի, Թող քո ճամփեն զարդարի: Բեր ինձ նվեր փիղ- շնիկ, Քաղցրավենիք ու մրգեր, Կոշկավոր կատու-մկնիկ, Հեքիաթի գույնով գրքեր: Արի երգով ու պարով, Մնա մեր տանիքի  տակ, Ասեմ քեզ շնորհավոր` Ձի ունես ու  նոր սահնակ: Հասմիկ Աջամյան

Նոր տարվա դիմավորելը Գերմանիայում. աշխարհը եւ Ամանորը շարքից

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ “ցատկում” Նոր տարի:

՛՛Ակտոբեն՛՛ հետաքրքրված է ոչ միայն Հայրապետյանով

Ղազախստանի նորընծա չեմպիոն ՛՛Ակտոբեն՛՛, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, կարող է ուսումնամարզական հավաքի մեկնել իր պոտենցիալ նորեկների հետ: Նորեկների շարքին են դասվում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, ՛՛Կրասնոդարի՛՛ կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ինչպես նաեւ Գյումրիի ՛՛Շիրակի՛՛ կոտ դ՛իվուարցի ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն: Ինչպես նշում է աղբյուրը, Դեբլեն եւ Հայրապետյանը հաստատ […]

Սառցե “բնական” սարեր Կապանում /ֆոտո/

Վթարվել է “Հայջրմուղկոյուղու” Սյունիքի տարածքային կառույցի Չանախչի ենթակայանի ջրատարը, որով ջուր էր մատակարարվում Կապան քաղաքի մի մասին: Բարեբախտաբար տուժածներ չկան, եւ վթարի արդյունքում առաջացած մերկասառույցը չի խանգարում Նորաշենիկ գյուղի տարածքով ավտոմեքենաների երթեւեկին: Henaran.am-ի ֆոտոխցիկը սակայն  արձանագրել է մի քանի բնական սառցաբլուրներ, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ