ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում

Հունվարի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը: Հայաստանի դեսպանը ներկայացրեց հայկական կողմի առաջնայնություններն ու տեսլականը 2014թ. ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերի ելույթին` […]