15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

“Եռաձայն պատարագ”

ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության.մշակույթի և սպորտի վարչությունը համատեղ կազմակերպել էին  ՛՛ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ՛՛  խորագիրը կրող ասմունքի միջպրոցական փառատոն` նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան:

   Փառատոնին մասնակցել են Շիրակի մարզի դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներ: Փառատոնը բաղակցած էր երկու փուլից` նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ  փուլում մասնագիտացված ժյուրին որոշեց լավագույններին, որոնք էլ պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

   Փառատոնի ընթացքում հնչեց դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, ինչպես նաև եղան պարային և այլ  երաժշտական համարներ: 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ